Լրացուցիչ

Ընտրել լեզուն

PlayStation-ի ծաղրող պատասխանը Մոուրինյոյին. «Ներողություն Ժոզե Մոուրինյո, բայց ոչ մի կայանված ավտոբուս PlayStation-ում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրիյոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բազելի» դեմ տարած հաղթանակից հետո (3:0) հայտարարել է, որ իր թիմը 2-0 առավելությունը ստանալուց հետո սկսեց Play Station-ի ֆուտբոլ ցուցադրել և տարբեր հնարքներ կիրառելով՝ դիտարժան խաղ ցուցադրել:

Պորտուգալացի մասնագետի այս հայտարարության կողքով անտարբեր չի անցել PlayStation-ի պաշտոնական թվիթերյան էջը.

«Ներողություն, Ժոզե Մոուրինյո, բայց ոչ մի կայանված ավտոբուս Play Station-ում…մենք այստեղ ենք զվարճացնելու համար»:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն սովորաբար պաշտապանողական մարտավարություն է ընտրում և այդ է պատճառը, որ նրան ծաղրում են մրցակցի դարպասների մոտ երևակայական ավտոբուս կայանելու համար: