Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պիկե. «Մրցավարների պատճառով «Ռեալը» 4 միավոր ավելի շատ է հավաքել, քան «Բարսելոնան» (ՖՈՏՈ)

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն նորից քննադատել է Լա Լիգայի մրցավարներին:

«Նույն մրցակիցների հետ խաղերում  մրցավարների պատճառով «Ռեալը» 4 միավոր ավելի շատ է հավաքել, քան «Բարսելոնան»: Այս նկարները մադրիդյան ԶԼՄ-ներից են, որպեսզի կասկածներ չլինեն»,- գրել է Պիկեն իր թվիթերյան էջում:

Պիկեն զայրացել է այն բանից հետո, երբ «Վիլառեալ» – «Ռեալ» հանդիպման ժամանակ (2:3), մրցավարը կասկածելի 11մ հարված է նշանակել, իսկ ահա «Բարսելոնայի» դեպքում (1:1), մրցավարը հրաժարվեց պատժել մրցակցին:

ֆօտօ