Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Փյունիկի» և «Լոկոմոտիվ-2»-ի մրցավեճում 6 գոլ է գրանցվել. Ալիկ Առաքելյանը՝ դուբլի հեղինակ

«Փյունիկն» իր երրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել Կիպրոսում՝ ուժերը չափելով Մոսկվայի «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմի հետ:

Գրանցվել է արդյունավետ ոչ-ոքի՝ 3-3: Արտակ Օսեյանի թիմից դուբլ է ձևակերպել Ալիկ Առաքելյանը, ևս մեկ անգամ աչքի է ընկել Հովհաննես Նազարյանը: Ռուսական թիմից մեկ գոլի հեղինակ է դարձել հայազգի ֆուտբոլիստ Գևորգ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» նախորդ երկու ստուգողական հանդիպումներում նախ 0-2 հաշվով պարտություն էր կրել լեհական «Վիգրիից», ապա 2-ական գնդակ էր փոխանակել «Կրասնոդարի» փոխարինող կազմի հետ մրցավեճում: