Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Փյունիկը» վստահ առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ (տեսանյութ)

Ավարտվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի վերջին՝ «Բանանց» – «Փյունիկ» հանդիպումը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հյուրերն առաջին խաղակեսից հետո հաղթում էին 2-0 հաշվով: 24-րդ րոպեին հեռահար շեշտակի հարվածով հաշիվը բացել էր Կարեն Հայրապետյանը, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին 11-մետրանոցից հաջողության էր հասել Վարդան Պողոսյանը:

Երկրորդ խաղակեսում ընթացավ հավասար մրցապայքար, երկու թիմերն էլ ունեին հաջողության հասնելու հնարավորություններ, բայց դրանք լուրջ վտանգ չէին պարունակում: 76-րդ րոպեին Արտակ Օսեյանը փոխարինման դուրս բերեց Արմեն Նահապետյանին, ով դրանից ընդամենը վայրկյաններ անց գրավեց մրցակցի դարպասը: «Փյունիկի» այդ հակագրոհից հետո հաշիվը դարձավ 3-0, և դա խաղի վերջնական արդյունքն էր:

«Փյունիկն» այս հաղթանակից հետո վաստակեց 33 միավոր և ընթանում է 4-րդ հորիզոնականում, իսկ «Բանանցը» 16 միավորով շարունակում է ընթանալ 5-րդ տեղում:

Թիմերի մեկնարկային կազմերը և փոխարինումները՝

«Բանանց». 22. Ստեփան Ղազարյան, 15. Աղավարդ Պետրոսյան, 4. Օլեքսանդր Օգանիսյան, 55. Լայոնել Ադամս, 18. Վահագն Այվազյան (19. Վլատկո Դրոբարով), 14. Էմիլ Եղիազարյան, 20. Կարեն Հարությունյան, 23. Նարեկ Պետրոսյան, 17. Հովհաննես Իլանգյոզյան (11. Կարեն Մելքոնյան), 10. Նորայր Գյոզալյան (6. Օրբելի Համբարձումյան), 12. Նենադ Ինյաց (16. Գրիգոր Աղեկյան):

«Փյունիկ». 13. Վալերի Ոսկանյան, 2. Սերոբ Գրիգորյան, 3. Արթուր Քարտաշյան, 5. Արմեն Մանուչարյան, 30. Կարեն Հայրապետյան, 18. Ալիկ Առաքելյան, 6. Նարեկ Ասլանյան (21. Արթուր Նադիրյան), 7. Պետրոս Ավետիսյան (8. Արմեն Նահապետյան), 9. Ռազմիկ Հակոբյան (16. Ռոբերտ Հակոբյան), 33. Գևորգ Հարությունյան, 10. Վարդան Պողոսյան (11. Էրիկ Պետրոսյան):


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Արամ Ոսկանյան. «Չեմ թաքցնում՝ «Բանանցում» լինելու են լեգեոներ և տեղացի նոր ֆուտբոլիստներ»