Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Փյունիկը» Գյումրիում հաղթեց «Շիրակին» և նրան զիջում է արդեն մեկ միավորով (տեսանյութ)

Ավարտվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի վերջին հանդիպումը, որը կայացել է Գյումրիում: Տեղի «Շիրակը» հյուրընկալել էր Երևանի «Փյունիկին»:

Առաջին խաղակեսից հետո արձանագրված հաշիվը չի փոփոխվել: Արտակ Օսեյանի թիմը հաղթանակ է տոնել 2-0 հաշվով:

37-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի էր ընկել Արթուր Քարտաշյանը, իսկ 2 րոպե անց 11-մետրանոցը դիպուկ էր իրացրել Պետրոս Ավետիսյանը:

Փյունիկցիները 11-մետրանոցի իրավունք էին ստացել նաև 6-րդ րոպեին, բայց Վարդան Պողոսյանի հարվածից հետո իր թիմին փրկել էր Անատոլի Այվազովը:

«Փյունիկն» այս հաղթանակից հետո իր ակտիվում գրանցել է 36 միավոր և 3-րդ հորիզոնականում ընթացող «Շիրակից» հետ է մնում արդեն մեկ միավորով: «Գանձասար-Կապանն» ու «Ալաշկերտը» 39-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեկնարկային կազմերը և կատարված փոփոխությունները՝

«Շիրակ». 13. Անատոլի Այվազով, 2. Արման Հովհաննիսյան, 7. Վիուլեն Այվազյան (20. Ումարու Կաինա), 8. Ռումյան Հովսեփյան, 19. Սալոմոն Ուդո, 21. Գևորգ Հովհաննիսյան, 25. Աղվան Դավոյան, 28. Մուհամեդ Կաբա (38. Կիրիան Նվաբուեզե), 39. Իվանովիչ Միլուտին (88. Մուսա Բակայոկո), 42. Սեմյոն Դացենկո, 55. Աբդուլ Ֆատաու:

Գլխավոր մարզիչ՝ Վարդան Բիչախչյան

«Փյունիկ». 13. Վալերի Ոսկանյան, 2. Սերոբ Գրիգորյան, 3. Արթուր Քարտաշյան, 5. Արմեն Մանուչարյան  16. Ռոբերտ Հակոբյան, 6. Նարեկ Ասլանյան (20. Սամվել Սպերցյան) 30. Վահագն Հայրապետյան, 7. Պետրոս Ավետիսյան (18. Ալիկ Առաքելյան), 9. Ռազմիկ Հակոբյան, 33. Գևորգ Հարությունյան (4. Արամ Շահնազարյան), 10. Վարդան Պողոսյան (8. Արմեն Նահապետյան):

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

ՀՖՖ-ն «Շիրակին» ժամանակ է տվել՝ Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը բարելավելու համար

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)