Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Փյունիկ» – «Գանձասար-Կապան». Այն ամենը, ինչ պետք է իմանալ հանդիպումից առաջ

«ՓՅՈՒՆԻԿ» – «ԳԱՆՁԱՍԱՐ  ԿԱՊԱՆ»

46 խաղ, +23=13-10, 80:37

16 ապրիլի,  ժ.16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի  մարզադաշտ

21.08.2016  «Փյունիկ» – «Գանձասար Կապան»՝  3:0 (1:0)

Ալիկ Առաքելյան (37, 90` 11մ), Էրիկ Պետրոսյան (80):

01.10.2016  «Գանձասար Կապան» – «Փյունիկ»` 1:0 (1:0)

Հայկ Իշխանյան (12):

05.11.2016  «Փյունիկ» – «Գանձասար Կապան»՝  0:0

05.03.2017  «Գանձասար Կապան» – «Փյունիկ»` 2:0 (2:0)

Կլաուդիր Մարինի (5), Գեղամ Հարությունյան (12):

Տուրի կենտրոնական հանդիպումը սպասվում է մեծ հետաքրքրությամբ, որի ելքը չափազանց կարևոր նշանակություն ունի մրցանակային տեղերի համար մղվող պայքարում: Նախորդ տուրում «Ալաշկերտից» կրած խոշոր հաշվով պարտությունից հետո «Փյունիկը» զգալիորեն հետ է մնացել առաջատար եռյակից: Եվ եթե հանկարծ այս խաղում էլ փյունիկցիները «սայթաքեն», ապա առաջնության մեդալներին տիրելու նրանց հավակնությունները զգալիորեն կնվազեն:

21-րդ տուրից առաջնության առաջատարի դերը ստանձնած «Գանձասար Կապանն» այս տուրում «Ալաշկերտի» և «Շիրակի» տարած հաղթանակներից հետո ժամանակավորապես նահանջել է 3-րդ հորիզոնական: Ուստի գանձասարցիներին այս խաղում միմիայն հաղթանակ է անհրաժեշտ կրկին 1-ին հորիզոնականը զբաղեցնելու համար:

Առաջնության գարնանային հատվածում գերազանց հանդես եկող գանձասարցիներն օրեր առաջ անհաջող հանդես եկան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում՝ սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջելով «Շիրակին»: Դա այս տարվա պաշտոնական մրցումներում «Գանձասար Կապանի» կրած առաջին պարտությունն էր:

Գավաթային խաղում գանձասարցիների համար ևս մեկ տհաճ փաստ արձանագրվեց: Թիմի հարձակման գծի առաջատար և առաջնության լավագույն ռմբարկու Գեղամ Հարությունյանն ընթացիկ մրցաշրջանում 4-րդ դեղին քարտը ստացավ, որի պատճառով իր թիմակիցներին չի կարող օգնել «Փյունիկի» հետ կայանալիք անչափ կարևոր մրցախաղում:

104_0115

Ինչ խոսք, Գեղամ Հարությունյանի բացակայությունը լուրջ կորուստ է կապանցիների համար: Նրա բացակայության պայմաններում իրենց վճռորոշ խոսքը պետք է ասեն թիմի լեգեոնականներ Կլաուդիր Մարինին և Վալմերսիոն Գարսիան, որոնք  գարնանն աչքի են ընկնում իրենց ագրեսիվ հարձակողական գործողություններով և դարձել են 2-ական գոլի հեղինակ:

Հիշեցնենք,  որ գարնանային առաջնության մեկնարկային տուրում «Գանձասար Կապանը» «Փյունիկին» հյուրընկալել էր Ավանի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով խաղադաշտում ու հաղթանակ էր տարել: Ի դեպ, այդ հանդիպումը Գրիգոր Մելիքսեթյանի հոբելյանական՝ 100-րդ խաղն էր բարձրագույն խմբում:

Հենց այդ խաղով սկսվեց գանձասարցիների հաղթարշավն առաջնության երկրորդ հատվածում: Նախորդ տուրում գանձասարցիներն առաջնությունում 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին և կրկնեցին 2008թ. սահմանած թիմային ռեկորդը: Առաջիկա խաղում նրանք կարող են գերազանցել այդ ցուցանիշը:

 «Փյունիկից» բոլորից արդյունավետ է գործել Գևորգ Ղազարյանը` խփելով 8 գոլ: «Գանձասարից» ամենաարդյունավետն Արթուր Քոչարյանն է, ով 4 գոլի հեղինակ է: Արդյունավետ է գործել նաև Արսեն Ավետիսյանը: «Գանձասարի» կազմում նա 2 անգամ գրավել է փյունիկցիների դարպասը, իսկ «Փյունիկում» խաղալիս 4 գոլ է խփել կապանցիներին:

Աշոտ Հայրապետյան


Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Վարդան Բիչախչյան. «Սա «Շիրակի» լավագույն խաղն էր 2017 թվականին»

Աշոտ Բարսեղյան. «Այսօր մեր բախտը բերեց. ֆուտբոլում դա շատ բան է նշանակում»

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»՝ 3-2. Այվազովի կոպիտ սխալը հաղթանակ պարգևեց կապանցիներին (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Թեժ պայքար՝ երկրորդ խաղակեսում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» 1-1 «Գանձասար-Կապան». Խաղի բոլոր գոլերը և վտանգավոր պահերը (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան. «Առաջնությունը շարունակվում է, որտեղ մենք լուրջ նպատակներ ունենք»

Վարդան Բիչախչյան. «Իսկական գավաթային հանդիպում էր, լարված պայքար 90 րոպե»