Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Փյունիկ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

  • Հայաստանի Բարձրագույն խումբ, 25-րդ տուր
  • «Փյունիկ» 0–0 «Բանանց» (առաջին խաղակեսից հետո)
  • «Ֆուտբոլի ակադեմիա», Երևան

Առաջին խաղակեսի գլխավոր իրադարձությունները՝

44՛ «Բանանցն» ամբողջությամբ տիրել է խաղային և տարածքային առավելությանը, բայց «Փյունիկի»՝ ժամանակ առ ժամանակ կազմակերպվող հակագրոհներն իրենց մեջ ավելի մեծ վտանգ են պարունակում:

36՛ Հովհաննես Իլանգյոզյանը ձախ թևում ստացավ գնդակը և հարվածեց սուր անկյան տակ: Գնդակն ընթացավ մեծ բարձրությամբ:

34՛ «Փյունիկի» հերթական վտանգավոր գրոհը: Հովհաննես Հարությունյանը խորքից հաշվենկատ փոխանցումով գրոհի նետեց Էրիկ Պետրոսյանին: Նա հապաղեց, և Գևորգ Խուլոյանը հասցրեց չեզոքացնել սպառնալիքը:

27՛ Եվ կրկին Էրիկ Պետրոսյանը: Նրա՝ մոտ տարածությունից հարվածը բարձր էր:

24՛ Անկյունայինի վտանգավոր խաղարկում՝ փյունիկցիների կողմից: Դարպասից դուրս գալիս Ստեփան Ղազարյանը չկարողացավ հասնել գնդակին, և Էրիկ Պետրոսյանը հարվածեց գլխով: Գնդակն ընթացավ շեղությամբ:

21՛ Հեռու տարածությունից հարված կատարեց «Բանանցի» պաշտպան Ժիրայր Մարգարյանը, բայց գնդակը բարձր ընթացավ:

17՛ Խաղն անցնում է փոխնիփոխ պայքարում: Երկու թիմերն էլ, կարելի է ասել, մրցաշարային խնդիրներ այլևս չեն լուծում և անկաշկանդ ֆուտբոլ են ցուցադրում:

13՛ Մոտ 25մ հեռավորության վրա գնդակ ստացավ Էրիկ Պետրոսյանը և վտանգավոր հարված կատարեց դեպի դարպասը: Գնդակը փոքր շեղությամբ լքեց դաշտի սահմանները:

8՛ Խաղն իր վրա վերցրեց հյուրերի հարձակվող Հայկ Ոսկանյանը: Նա գնդակն անցկացրեց մրցակցի երկու պաշտպանների արանքով և դուրս եկավ հարվածային դիրք, բայց Արմեն Մանուչարյանը խանգարեց կատարելու ճշգրիտ հարված:

5՛ «Փյունիկը» հենց խաղասկզբից փորձում է ուժեղ պրեսինգի դիմել և ճնշում գործադրել մրցակցի վրա:

Թիմերի մեկնարկային կազմերը՝

«Փյունիկ»՝ 13. Վալերի Ոսկոնյան, 2. Սերոբ Գրիգորյան, 16. Ռոբերտ Հակոբյան, 5. Արմեն Մանուչարյան, 4. Արամ Շախնազարյան, 18. Արթուր Նադիրյան, 30. Վահագն Հայրապետյան, 23. Հովհաննես Հարությունյան, 26. Ալիկ Առաքելյան, 33. Գևորգ Հարությունյան, 11. Էրիկ Պետրոսյան:

Պահեստայիններ՝ 12. Գոռ Մանուկյան, 21. Ալբերտ Խաչումյան, 19. Հովհաննես Նազարյան, 20. Սամվել Սպերցյան, 8. Արմեն Նահապետյան, 15. Էրիկ Վարդանյան, 9. Ռոբերտ Մինասյան:

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան:

«Բանանց»՝ 22. Ստեփան Ղազարյան, 25. Ժիրայր Մարգարյան, 55. Լայոնել Ադամս, 3. Գևորգ Խուլոյան, 19. Վլատկո Դրոբարով, 5. Հակոբ Հակոբյան, 20. Կարեն Հարությունյան, 17. Հովհաննես Իլանգյոզյան, 18. Վայագն Այվազյան, 10. Նորայր Գյոզալյան, 13. Հայկ Ոսկանյան:

Պահեստայիններ՝ 70. Արամ Հայրապետյան, 23. Նարեկ Պետրոսյան, 77. Արամ Լոռեցյան, 6. Արամ Խամոյան, 11. Կարեն Մելքոնյան, 8. Վարդան Սաֆարյան, 21. Էդգար Մովսեսյան:

Գլխավոր մարզիչ՝ Արամ Ոսկանյան:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Արամ Ոսկանյան. «Չեմ թաքցնում՝ «Բանանցում» լինելու են լեգեոներ և տեղացի նոր ֆուտբոլիստներ»

Արտակ Օսեյան. «Այս հաղթանակը մեծ քայլ էր դեպի Եվրոպա»