Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Փյունիկ» – «Բանանց»՝ 2-1. Փյունիկցիները հաշվի մեջ առջևում են մրցակցի ինքնագոլի շնորհիվ (տեսանյութ)

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երևանի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալել է «Բանանցին»: Ընթանում է մրցավեճի երկրորդ խաղակեսը:

Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվել էին մեկական գնդակներով: Նենադ Ինյացի գոլին դաշտի տերերից պատասխանել էր Պետրոս Ավետիսյանը:

Արտակ Օսեյանի սաներն արդեն 53-րդ րոպեին առավելություն ստացան հաշվի մեջ: «Բանանցի» պաշտպանների ոչ համաձայնեցված գործողությունների պատճառով ինքնագոլ գրանցվեց Արամ Բարեղամյանի հաշվին: