Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)

«Փյունիկն» այս ոչ-ոքիից հետո 37 միավորով եզրափակում է լավագույն քառյակը, իսկ «Բանանցը» 21 միավորով 5-րդ հորիզոնականում է:

Երկրորդ խաղակեսի գլխավոր իրադարձությունները՝

90՛ «Փյունիկը» վերջին ուժերն է նետել գրոհների, որոնք առայժմ ապարդյուն են:

87՛ Փոփոխություններ երկու թիմերի կազմերում: «Բանանցում» Հայկ Ոսկանյանի փոխարեն՝ Արամ Խամոյան, «Փյունիկում» Գևորգ Հարությունյանի փոխարեն՝ Ռոբերտ Մինասյան:

82՛ Փոփոխություն փյունիկցիների կազմում: Արթուր Նադիրյանի փոխարեն խաղավարտը կանցկացնի Հովհաննես Նազարյանը:

81՛ Հյուրերը բավականին վտանգավոր տուգանային խաղարկեցին: Սուր փոխանցումից հետո «Բանանցի» մի քանի ֆուտբոլիստներ նետվեցին առաջ՝ հասնելու գնդակին, բայց նրանցից յուրաքանչյուրին սանտիմետրեր չբավականացրին:

79՛ Հերթական փոփոխությունը «Բանանցի» կազմում: Հովհաննես Իլանգյոզյանի փոխարեն՝ Էդգար Մովսեսյան:

78՛ «Փյունիկը» տիրել է նախաձեռնությանը: Հյուրերն առայժմ հուսալիորեն են պաշտպանվում:

74՛ Փոփոխություն երկու թիմերի կազմերում: «Բանանցի» կազմում Հակոբ Հակոբյանին փոխարինեց Արամ Լոռեցյանը, իսկ «Փյունիկում»՝ Հովհաննես Հարությունյանի փոխարեն խաղը շարունակում է Արմեն Նահապետյանը:

71՛ Հեռահար հարվածով Վալերի Ոսկոնյանի զգոնությունը ստուգեց Հակոբ Հակոբյանը: «Փյունիկի» դարպասապահը վստահորեն տիրեց գնդակին:

70՛ Եթե խաղակեսի սկզբում հյուրերը մեծ առավելություն ունեին, ապա այնուհետև Արտակ Օսեյանի թիմին հաջողվեց հավասարեցնել խաղն, ու գնդակը տեղափոխել մրցակցի կիսադաշտ:

63՛ Փոփոխություն նաև դաշտի տերերի կազմում: Էրիկ Վարդանյանը խաղադաշտ մտավ Ալիկ Առաքելյանի փոխարեն:

61՛ Առաջին փոփոխությունը «Բանանցի» կազմում: Վահագն Այվազյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Կարեն Մելքոնյանը:

53՛ Շատ վտանգավոր դրվագ դաշտի տերերի դարպասին: Վալերի Ոսկոնյանը սխալվեց դարպասից դուրս գալիս, Հովհաննես Իլանգյոզյանն էլ խլեց գնդակը և շարժվեց առաջ, փոխանցեց Հայկ Ոսկանյանին, վերջինիս հարվածը հետ մղեց դարպասապահը, գնդակը կրկին հայտնվեց «Բանանցի» հարձակվողի մոտ, և նա ընկավ Ոսկոնյանի հետ պայքարում: Մրցավարի սուլիչը լռեց:

47՛ Եվ կրկին Էրիկ Պետրոսյանը: Նա մեն-մենակ էր մնացել Ստեփան Ղազարյանի դիմաց, բայց փորձառու դարպասապահը հետ մղեց գնդակը, վրա հասած Հովհաննես Հարությունյանի հարվածն էլ մի փոքր բարձր էր:

Առաջին խաղակեսի գլխավոր իրադարձությունները՝

44՛ «Բանանցն» ամբողջությամբ տիրել է խաղային և տարածքային առավելությանը, բայց «Փյունիկի»՝ ժամանակ առ ժամանակ կազմակերպվող հակագրոհներն իրենց մեջ ավելի մեծ վտանգ են պարունակում:

36՛ Հովհաննես Իլանգյոզյանը ձախ թևում ստացավ գնդակը և հարվածեց սուր անկյան տակ: Գնդակն ընթացավ մեծ բարձրությամբ:

34՛ «Փյունիկի» հերթական վտանգավոր գրոհը: Հովհաննես Հարությունյանը խորքից հաշվենկատ փոխանցումով գրոհի նետեց Էրիկ Պետրոսյանին: Նա հապաղեց, և Գևորգ Խուլոյանը հասցրեց չեզոքացնել սպառնալիքը:

27՛ Եվ կրկին Էրիկ Պետրոսյանը: Նրա՝ մոտ տարածությունից հարվածը բարձր էր:

24՛ Անկյունայինի վտանգավոր խաղարկում՝ փյունիկցիների կողմից: Դարպասից դուրս գալիս Ստեփան Ղազարյանը չկարողացավ հասնել գնդակին, և Էրիկ Պետրոսյանը հարվածեց գլխով: Գնդակն ընթացավ շեղությամբ:

21՛ Հեռու տարածությունից հարված կատարեց «Բանանցի» պաշտպան Ժիրայր Մարգարյանը, բայց գնդակը բարձր ընթացավ:

17՛ Խաղն անցնում է փոխնիփոխ պայքարում: Երկու թիմերն էլ, կարելի է ասել, մրցաշարային խնդիրներ այլևս չեն լուծում և անկաշկանդ ֆուտբոլ են ցուցադրում:

13՛ Մոտ 25մ հեռավորության վրա գնդակ ստացավ Էրիկ Պետրոսյանը և վտանգավոր հարված կատարեց դեպի դարպասը: Գնդակը փոքր շեղությամբ լքեց դաշտի սահմանները:

8՛ Խաղն իր վրա վերցրեց հյուրերի հարձակվող Հայկ Ոսկանյանը: Նա գնդակն անցկացրեց մրցակցի երկու պաշտպանների արանքով և դուրս եկավ հարվածային դիրք, բայց Արմեն Մանուչարյանը խանգարեց կատարելու ճշգրիտ հարված:

5՛ «Փյունիկը» հենց խաղասկզբից փորձում է ուժեղ պրեսինգի դիմել և ճնշում գործադրել մրցակցի վրա:

Թիմերի մեկնարկային կազմերը՝

«Փյունիկ»՝ 13. Վալերի Ոսկոնյան, 2. Սերոբ Գրիգորյան, 16. Ռոբերտ Հակոբյան, 5. Արմեն Մանուչարյան, 4. Արամ Շախնազարյան, 18. Արթուր Նադիրյան (19. Հովհաննես Նազարյան, 82՛), 30. Վահագն Հայրապետյան, 23. Հովհաննես Հարությունյան (8. Արմեն Նահապետյան, 74՛), 26. Ալիկ Առաքելյան (15. Էրիկ Վարդանյան, 63՛), 33. Գևորգ Հարությունյան (9. Ռոբերտ Մինասյան, 87՛), 11. Էրիկ Պետրոսյան:

Մնացին պահեստայինների նստարանին՝ 12. Գոռ Մանուկյան, 21. Ալբերտ Խաչումյան, 20. Սամվել Սպերցյան:

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան:

«Բանանց»՝ 22. Ստեփան Ղազարյան, 25. Ժիրայր Մարգարյան, 55. Լայոնել Ադամս, 3. Գևորգ Խուլոյան, 19. Վլատկո Դրոբարով, 5. Հակոբ Հակոբյան (77. Արամ Լոռեցյան, 74՛), 20. Կարեն Հարությունյան, 17. Հովհաննես Իլանգյոզյան (21. Էդգար Մովսեսյան, 79՛), 18. Վայագն Այվազյան (11. Կարեն Մելքոնյան, 61՛), 10. Նորայր Գյոզալյան, 13. Հայկ Ոսկանյան (6. Արամ Խամոյան, 87՛):

Մնացին պահեստայինների նստարանին՝ 70. Արամ Հայրապետյան, 23. Նարեկ Պետրոսյան, 8. Վարդան Սաֆարյան:

Գլխավոր մարզիչ՝ Արամ Ոսկանյան:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»