Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Փյունիկ» 1-2 «Գանձասար-Կապան». Քարտաշյանի գոլը դաշտի տերերին չփրկեց պարտությունից

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի վերջին խաղը կայացել է Երևանի ֆուտբոլի ակադեմիայում: «Փյունիկը» հյուրընկալել էր «Գանձասար-Կապանին»: Հյուրերն առավելության են հասել 2-1 հաշվով:

Հյուրերը 41-րդ րոպեին առաջ էին անցել հաշվի մեջ: Արագ հակագրոհի արդյունքում մրցակցի դարպասը գրավել էր Լուբամբո Մուսոնդան:

Մինչ այդ ընթանում էր հավասար պայքար: Արդեն խաղասկզբում անկյունայինի խաղարկումից հետո գլխի վտանգավոր հարված էր կատարել Արթուր Քարտաշյանը, սակայն գնդակը բարձր էր ընթացել: Հեռահար հարվածներով մրցակցի դարպասն էին փորձել գրավել նաև Լուբամբո Մուսոնդան և Գևորգ Հարությունյանը, սակայն հարվածները շեղ էին ստացվել:

Երկրորդ խաղակեսի բոլոր նշանակալից իրադարձությունները՝

55՛ Սարգիս Շահինյանի փոխարեն խաղը շարունակում է Ռաֆայել Ղազարյանը:

58՛ ԳՈՈՈՈՈԼ – Արմեն Մանուչարյանը սեփական տուգանայինում խախտեց խաղի կանոնները Վալմերսոն Գարսիայի նկատմամբ և նշանակվեց 11-մետրանոց հարված: Արա Խաչատրյանի հարվածը դիպուկ էր՝ 0-2:

62՛ Ռոբերտ Հակոբյանի փոխարեն խաղադաշտ է դուրս գալիս Արամ Շախնազարյանը:

65′ Սերոբ Գրիգորյանը ձախ թևից վտանգավոր փոխանցում կատարեց դեպի Վարդան Պողոսյանը, բայց վերջինիս համար փոխանցումը բարձր էր:

69՛ Կրկնակի փոփոխություն «Փյունիկի» կազմում: Վահագն Հայրապետյանի և Ռազմիկ Հակոբյանի փոխարեն խաղադաշտ են դուրս գալիս Էրիկ Վարդանյանը և Էրիկ Պետրոսյանը:

70՛ Լուբամբո Մուսոնդան հարվածեց մոտ 25մ հեռավորությունից, բայց գնդակը դուրս անցավ դաշտի սահմաններից:

74՛ Արմեն Մանուչարյանն աջ թևից ճեղքեց մրցակցի պաշտպանությունը և փոխանցում կատարեց դեպի կենտրոն, սակայն Դամիր Մեմովիչը հանգստացրեց իրավիճակը՝ գնդակը դուրս հանելով դաշտի սահմաններից:

75՛ Բավականին վտանգավոր էր դաշտի տերերի անկյունայինի խաղարկումը: Գլխով հարվածեց Էրիկ Պետրոսյանը: Գնդակը մի փոքր բարձրությամբ լքեց խաղադաշտի սահմանները:

77՛ «Փյունիկն» ամբողջությամբ տիրել է խաղային առավելությանը, բայց կապանցիները հուսալիորեն են պաշտպանվում:

79՛ Գևորգ Հարությունյանի փոխարեն խաղադաշտ է դուրս գալիս Արմեն Նահապետյանը:

80՛ Երկրորդ փոփոխությունը «Գանձասար-Կապանի» կազմում: Կլաուդիր Մարինի Ջունիորի փոխարեն խաղը շարունակում է Վարդան Բակալյանը:

81՛ Մոտ 30մ հեռավորությունից փորձեց վտանգավոր հարված կատարել Էրիկ Պետրոսյանը, սակայն հարվածը թույլ էր և առանց որևէ վտանգի գնդակը դուրս անցավ դաշտի սահմաններից:

83՛ Արա Խաչատրյանի նկատմամբ կոպիտ խախտման համար դեղին քարտ է ստանում Պետրոս Ավետիսյանը:

84՛ Վերջին փոփոխությունը հյուրերի կազմում: Անգուլո Վբեյմարի փոխարեն խաղի վերջին րոպեներին կմասնակցի Արմեն Ադամյանը:

85՛ Խառնաշփոթ իրավիճակ էր ստեղծվել «Փյունիկի» դարպասի մոտ: Շատ մոտ տարածությունից գլխի հարված կատարեց գրոհին միացած կենտրոնական պաշտպան Դամիր Մեմովիչը: Գնդակը հետ մղվեց դարպասաձողից:

88՛ Հաշիվը կրճատելուն մոտ էին Արտակ Օսեյանի սաները: Մոտ 25մ հեռավորությունից վտանգավոր հարված կատարեց Պետրոս Ավետիսյանը: Գնդակը մի փոքր շեղ ընթացավ:

90՛ Հյուրերը հիմնական ժամանակի վերջին րոպեին մոտ էին երրորդ գնդակը խփելուն: Ձախ եզրից վտանգավոր հարված կատարեց Վալմերսոն Գարսիան: Վալերի Ոսկոնյանը մեծ դժվարությամբ չեզոքացրեց սպառնալիքը:

90+3՛ ԳՈՈՈՈՈԼ. «Փյունիկը» վերջին վայրկյաններին կրճատեց հաշվի տարբերությունը: Անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Արթուր Քարտաշյանը՝ 1-2:

ՎԵՐՋ. «Գանձասար-Կապանն» այս հաղթանակի շնորհիվ այժմ իր ակտիվում ունի 45 միավոր և նույնքան միավոր ունեցող «Ալաշկերտի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Փյունիկը» 36 միավորով եզրափակում է լավագույն քառյակը:

Թիմերի մեկնարկային կազմերը՝

«Փյունիկ». 13. Վալերի Ոսկոնյան, 2. Սերոբ Գրիգորյան, 3. Արթուր Քարտաշյան, 5. Արմեն Մանուչարյան, 16. Ռոբերտ Հակոբյան (4. Արամ Շախնազարյան), 6. Նարեկ Ասլանյան, 30. Վահագն Հայրապետյան (15. Էրիկ Վարդանյան), 7. Պետրոս Ավետիսյան, 9. Ռազմիկ Հակոբյան (11. Էրիկ Պետրոսյան), 33. Գևորգ Հարությունյան (8. Արմեն Նահապետյան), 10. Վարդան Պողոսյան:

Մնացին պահեստայինների նստարանին՝ 12. Գոռ Մանուկյան, 18. Արթուր Նադիրյան, 20. Սամվել Սպերցյան:

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան:

«Գանձասար-Կապան». 12. Գրիգոր Մելիքսեթյան, 23. Արա Խաչատրյան, 13. Դամիր Մեմովիչ, 18. Հայկ Իշխանյան, 5. Ալեքսանդր Պետրոսյան, 20. Արթուր Յուսպաշյան, 6. Անգուլո Վբեյմար (31. Արթուր Ադամյան), 8. Սարգիս Շահինյան (7. Ռաֆայել Ղազարյան), 11. Լուբամբո Մուսոնդա, 10. Վալմերսոն Գարսիա, 28. Կլաուդիր Մարինի Ջունիոր (88. Վարդան Բակալյան):

Մնացին պահեստայինների նստարանին՝ 30. Ֆիլիպ Իլիկ, 3. Էդվարդ Կպոդո, 19. Վասպուրակ Մինասյան, 17. Աշոտ Կարապետյան:

Գլխավոր մարզիչ՝ Աշոտ Բարսեղյան:


Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)