Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Փաշիկ Ալավերդյան. «Եվրոպայի առաջնությանը մեկնելու են միայն այն ծանրորդները, որոնք կարող են մեդալ նվաճել»

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, թե ինչ մրցաշարերի է նախապատրաստվում հավաքականը և ընդգծեց, որ այս տարի Եվրոպայի առաջնության հայտացուցակում կընդգրկվեն նաև մի քանի երիտասարդ մարզիկ, որպեսզի վերջիններս փորձառություն ձեռք բերեն, իսկ լավ ելույթների պայմաններում մասնակցեն 2018 թվականին կայանալիք Աշխարհի առաջնությանը:

«Այս Եվրոպայի առաջնությանը մեկնելու են միայն այն մարզիկները, որոնք կարող են մեդալ նվաճել: Սակայն կարող են ընդգրկվել նաև այն մարզիկները, որոնք դեռ երիտասարդ են, որպեսզի հասկանանք, թե ինչպես են դրսևորում իրենց մեծահասակների մրցաշարերում:

Հիմա մենք որոնումների մեջ ենք, որպեսզի մեր թիմը 8 հոգով կարողանա մասնակցել Աշխարհի առաջնությանը: Նույնը արվել է Սիմոն Մարտիրոսյանի հետ»,-ասաց Ալավերդյանը:

Ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչը տեղեկացրեց նաև, որ ապրիլի 1-ից 10-ը հայ ծանրորդները կմասնակցեն Թայլանդում կայանալիք Աշխարհի պատանիների առաջնությանը:

Լիանա Մկրտչյան