Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պերեսը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» ֆուտբոլիստին

wire 493931 1493640858 869 634x461 - Պերեսը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ընթացիկ մրցաշրջանից հետո ձեռք բերել «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Դելե Ալիին:

Իսպանական մամուլի տեղեկությամբ, Պերեսը ցանկանում է վերակազմավորել «արքայական» ակումբը և թիմ հրավիրել բացառապես երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստների:

Մադրիդյան ակումբը մտադիր է ձեռք բերել հիմնական դարպասապահի, պաշտպանի, հարձակվողական ոճի կիսապաշտպանի և հարձակվողի: Իսպանական մամուլը պնդում է, որ «Ռեալն» արդեն համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ: Որպես հարձակվողներ դիտարկվում են «Մոնակոյի» երիտասարդ խաղացող Կիլիան Մբապեն և «Յուվենտուսի» արգենտինացի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալան: Կիսապաշտպանի հիմնական թեկնածուն Դելե Ալին է, որը լիովին համապատասխանում է Պերեսի պահանջներին:

Սակայն «Տոտենհեմը» չի պատրաստվում հեշտությամբ հրաժարվել իր ֆուտբոլիստից: Անգլիական ակումբը «Ռեալից» կպահանջի  86 մլն. ֆունտից ոչ պակաս, ինչպես արեց Գարեթ Բեյլի դեպքում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ալին 6-ամյա պայմանագիր է կնքել «Տոտենհեմի» հետ և ակումբը չի վաճառի նրան մինչև ֆուտբոլիստն ինքը չցանկանա տեղափոխվել:


    • Ընթերցեք նաև

Մոուրինյո. Հնարավոր է՝ «Մանչեսթեր Յունայթեդին» շատ են քննադատում

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Գավաթի եզրափակչում է (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ». Մեկնարկային կազմերը հայտնի են

Լա Լիգայի նախագահը պատասխանել է «Մեսի՞, թե՞ Ռոնալդու» հարցին

Ով է աշխարհի ամենաշատ «դարդ ու ցավ» ունեցող մարզիչը (նկարներ)

Հայտնի է՝ Պոլ Պոգբան ինչու է ցանկանում «Ռեալ Մադրիդ» տեղափոխվել

Թոփ-5 ֆուտբոլային հանդիպում, որ պետք է դիտել հանգստյան օրերին (ապրիլի 21-22)

Անմարդակային. Ռոնալդուն այս մրցաշրջանում ամենաբարձր արդյունավետությունն ունի թե՛ ակումբային, թե՛ միջազգային մակարդակում

Համացանցում է հայտնվել «Ռեալի» նոր մարզաշապիկը հաջորդ մրցաշրջանի համար

Ռոնալդուն և ռեկորդները․ 10 ռեկորդ, որոնք պետք է առանձնացել մյուսներից

Հաստատվել է «Էլ Կլասիկոյի» անցկացման օրը և ժամը

ՌԵԿՈՐԴ․ Կեպայի ֆանտաստիկ ցուցանիշը Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում

Ինչը չբավարարեց «Ռեալին» «Ատլետիկի» դեմ խաղում․ Զիդանի հետխաղյա մեկնաբանությունը

Ռոնալդուն կրկնել է իր իսկ ռեկորդը

Ռումենիգե․ «Եթե ինչ որ մի թիմ հիմա կարող է հաղթել «Ռեալին», ապա դա «Բավարիան» է»

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Ատլետիկի» դեմ խաղի համար