Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պելեգրինի. «Ռեալում» անցկացրած տարիներն ամենացավալին էին իմ կարիերայում»

Հայտնի մարզիչ Մանուել Պելեգրինին նշել է, որ իր կարիերայի ամենացավալի շրջանը «Ռեալում» անցկացրած տարիներն են:

«Մադրիդի «Ռեալում» անցկացրած ժամանակաշրջանն ամենացավոտն էր ինձ համար: Թիմը լիարժեք չէր, ու ես մի քանի շատ բացահայտ խնդիրներ ունեի: Ես լքեցի՝ դառը համը բերանումս, քանի որ ոչ մի տիտղոս չնվաճեցի՝ չնայած միավորների ռեկորդային թվին:

Մենք մի քանի աստղերի ձեռք բերեցինք, բայց ունեինք շատ հարձակվողներ ու քիչ կիսապաշտաններ, իսկ այն ֆուտբոլիստները, որոնց ես ցանկանում էի պահել, վաճառվեցին: Ի հավելումն այս ամենի՝ Ռոնալդուն մրցաշրջանի մեծ մասն անցկացրեց վնասվածքով:

Իրականում նման ֆուտբոլիստներին մարզելը շատ ավելի հեշտ է, քան կարող է թվալ: «Ռեալում» այդ ժամանակ խաղում էին Ռոնալդուն, Կական, Խաբի Ալոնսոն, Կարիմ Բենզեման: Երբ ֆուտբոլիստները մեծ էգո ունեն, ապա նրանք առաջինն են գալիս մարզման ու վերջինն են լքում այն»,-ասել է Պելեգրինին: