Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պաուլո Դիբալան հանդիպել է Ջորջիո և Արմեն Պետրոսյաններին (տեսանյութ)

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան հանդիպել է իտալահայ  հայտնի  Muay Thai և K-1 քիք- բռնցքամարտիկներ Ջորջիո և Արմեն Պետրոսյանների հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել թուրինյան դերբիից հետո: Դիբալան եղբայրներին նվիրել է Արգենտինայի հավաքականի և «Յուվենտուսի» իր մարզաշապիկները: Ջորջիո Պետրոսյանը 23-ամյա հարձակվողին նվիրել է  իր ինքնակենսագրական գիրքը:

Հանդիպումից հետո իտալահայ եղբայրներն ու արգենտինացի ֆուտբոլիստը  տպավորություններով կիսվել են իրենց իստագրամյան էջերում:

«Դժվարին պահերին եկող մարտահրավերները լավագույնն են, շնորհակալ եմ գրքի համար, Ջորջիո և Արմեն: Շնորհակալ եմ, որ այցելեցիք ինձ»,- գրել է արգենտինացին իր Ինստագրամի պաշտոնական էջում:

«Շնորհակալ ենք Պաուլո Դիբալային և իր անձնակազմին երեկվա համար, ԱՌԱՋ ՅՈՒՎԵ, ԸՆԴՄԻՇՏ»,- գրել են Պետրոսյան եղբայրներն իրենց էջերում:

Եռյակը լուսանկարվել է Դիբալայի հայտնի  Dybalamask ժեստով:

Grazie @paulodybala e suo staff per la bellissima giornata di ieri!!!! FORZA JUVE SEMPRE ⚪️⚫️⚪️⚫️⚪️⚪️⚫️

Публикация от Armen Petrosyan (@armenpetrosyan86)