Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պատերազմի տարիներն ապրած և այժմ աշխարհի ամենահայտնի հայերից Հենրիխ Մխիթարյանը. BBC-ի ակնարկը

Հեղինակավոր BBC-ն կարճ ակնարկ է պատրաստել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը հայտարարել է, որ Դորտմունդի «Բորուսիայում» խաղալու ընթացքում Յուրգեն Կլոպն առանցքային դերակատարում է ունեցել իր՝ որպես ֆուտբոլիստ աճելու գործընթացում:

«Ես շնորհակալ եմ Կլոպին: Նա աշխատեց ինձ հետ ու հոգեբանական մեծ աջակցություն տվեց: «Դորտմունդում» իսկապես լարված էի այն բանից հետո, երբ մի քանի խաղ շարունակ վատ էինք հանդես գալիս: Կլոպն ինձ ճիշտ ճանապարհը ցույց տվեց: Նա աջակցեց ինձ ու հորդորեց, որ գլուխս միշտ բարձր պահեմ, քանի որ առջևում լավ ժամանակներ են սպասվում: Նա օգնեց ինձ աճել որպես ֆուտբոլիստ»,- ասել է Մխիթարյանը:

BBC-ն գրում է՝ Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխությունը շատ կարևոր քայլ էր Մխիթարյանի համար, ով խոսում է 7 լեզուներով(այդ թվում՝ անգլերեն) և հայկական ֆուտբոլի պատմության ամենահեղինակավոր ֆուտբոլիստներից Համլետ Մխիթարյանի որդին է: Հենրիխի հայրը՝ Համլետը, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ էր և առաջիններից, որ խաղաց նախկին Խորհրդային Միության հավաքականում: Նա մահացել է գլխուղեղի ուռուցքից, երբ Հենրիխն ընդամենը յոթ տարեկան էր:

«Նա ինձ առաջ մղողը, իմ նպատակն ու երազանքն էր: Ես ամբողջապես չէի զգում կրածս կորստի չափը, երբ նա մահացավ, սակայն վստահ էի, որ նա երկնքից հետևում է ինձ: Նա շատ հպարտ կլիներ»,- ասել է Մխիթարյանը:

BBC-ն շարունակում է՝ գրելով, որ Մխիթարյանն այժմ առավել հայտնի ու ապահովված հայերից է ամբողջ աշխարհում: Նա ծագում է մի երկրից, որ հնգամյա պատերազմի մեջ է եղել հարևան Ադրբեջանի հետ 1989-1994 թվականներին:

«Շատ դժվար էր մեծանալ Հայաստանում, քանի որ այդ ժամանակ մենք շատ մեծ խնդիրներ ունեինք մեր հարևանների հետ: Պատերազմ էր, որը շատ վատ իրավիճակ է»,- Հենրիխի խոսքն փոխանցում բրիտանական լրատվամիջոցը:


WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

Հենրիխ Մխիթարյանի գոլը հավակնում է այս մրցաշրջանի լավագույն գոլի կոչմանը

Սևիջ. «Մխիթարյանը հիանալի ձեռքբերում է»

Ժոզե Մոուրինյո. «Փորձում եմ պաշտպանել ֆուտբոլիստներին, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի եզրափակչում»

Հայտնի է՝ քանի տոմս կտրամադրվի «Այաքսին» և «Մանչեսթեր Յունայթեդին» Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղի համար

«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

«Տոտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ». հավանական մեկնարկային կազմեր

Матч ТВ-ն Մխիթարյանի մասին նոր ֆիլմում բացահայտում է, թե որտեղ է առաջին անգամ ֆուտբոլ խաղացել Հենրիխը, ինչպես է սովորել դպրոցում (տեսանյու)

Մխիթարյանը, Լինգարդը և Հերերան խոսում են ամեն ինչից, բացի ֆուտբոլից (տեսանյութ)