Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պատանեկան հավաքականների անհաջող մեկնարկն ու Մաուրո Գևգեոզյանի գոլը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ապրիլի 18-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Երևանի ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը: Հայաստանի Մ-14 հավաքականը Սարգիս Մովսիսյանի գլխավորությամբ առաջին խաղում 0-2 հաշվով պարտություն է կրել Բելառուսի ընտրանուց, իսկ մեր Մ-15 հավաքականը, որը մարզում է Արսեն Պետրոսյանը, 1-4 հաշվով զիջել է Կիպրոսի հասակակից թիմին: Հայաստանի հավաքականից միակ գոլը հեղինակել է Ռոբերտ Բաղրամյանը:
  • Արգենտինայի առաջնության 20-րդ տուրում «Ատլետիկո Տեմպերլեյը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջել է «Ռոսարիո Սենտրալին»: Մաուրո Գևգեոզյանը 60-րդ րոպեին հեղինակել է իր թիմի միակ գնդակը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Սա Գևգեոզյանի երկրորդ գոլն էր Արգենտինայի այս առաջնությունում: 30-ամյա հարձակվողը ձմռանն է այս թիմ տեղափոխվել կոլումբիական «Ատլետիկո Բուկարամանգայից»:

  • Հայաստանի Առաջին խմբի առաջնության 18-րդ տուրում հանդիպել են «Շիրակ-2»-ն ու «Ալաշկերտ-2»-ը: Գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:
  • Daily Mail. Հենրիխ Մխիթարյանը, ով երկուշաբթի օրն ընկերների հետ այցելել է Մանչեսթերի իտալական ռեստորան, դուրս գալուց հետո իր մեքենայի հարևանությամբ նկատել է անօթևանի, ում տրամադրել է դրամական օգնություն:

JS117129437

  • Ամերիկյան ԶԼՄ-ները գնահատել են Յուրա Մովսիսյանի ելույթը «Կոլորադոյի» հետ մրցավեճում (1-2), որում նա աչքի էր ընկել 11-մետրանոցից: 29-ամյա հարձակվողը 10 բալանոց համակարգով ստացել է 6 գնահատականը: Rslsoapbox.com-ը գրել է. «Մինչ 70-րդ րոպեն Յուրային չէր հաջողվում փոխել խաղի ընթացքը, բայց, երբ եկավ ժամանակը, նա իրացրեց 11-մետրանոցն ու հավասարեցրեց հաշիվը»:
  • Ռուսաստանի Ֆուտբոլային լիգայի 32-րդ տուրում «Նեֆտեխիմիկը» հյուրընկալվել է «Սոկոլին» և հաղթանակ տոնել 2-1 հաշվով: Կիսապաշտպան Իշխան Գելոյանը փոխարինման է մտել 63-րդ րոպեին: «Նեֆտեխիմիկը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
  • Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը կարող է աշխատանքի անցնել «ՊՍԺ»-ում, որտեղ հանդես է եկել 1995-1996թթ.: Նրան կարող է պաշտոն առաջարկվել փարիզյան ակումբի համակարգում:

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանի գոլը հավակնում է այս մրցաշրջանի լավագույն գոլի կոչմանը

Ի՞նչ պետք է անի ՊՍԺ-ն Ֆրանսիայի չեմպիոնությունը պահպանելու համար

Սևիջ. «Մխիթարյանը հիանալի ձեռքբերում է»

Ժոզե Մոուրինյո. «Փորձում եմ պաշտպանել ֆուտբոլիստներին, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի եզրափակչում»

Հայտնի է՝ քանի տոմս կտրամադրվի «Այաքսին» և «Մանչեսթեր Յունայթեդին» Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղի համար

«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը