Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պատանեկան հավաքականները կրկին հիասթափեցնում են, Մխիթարյանը՝ գոլ խփում ԵԼ-ում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ապրիլի 20-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Երևանի ֆուտբոլի ակադեմիայում շարունակվում է Զարգացման մրցաշարը: 2-րդ տուրում Հայաստանի Մ-14 հավաքականը 1-1 հաշվով է ավարտել ՆՀՀ Մակեդոնիայի ընտրանու հետ հանդիպումը, բայց 11-մետրանոց հարվածաշարում պարտվել է 7-8 հաշվով: Հայաստանի Մ-15 հավաքականը նույնպես երկրորդ անընդմեջ խաղում պարտություն է կրել՝ այս անգամ 0-1 հաշվով զիջելով Ուզբեկստանի ընտրանուն:
  • Ընթացքի մեջ է Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Անդերլեխտ» պատասխան խաղը: Հենրիխ Մխիթարյանը 10-րդ րոպեին հաշվի մեջ առաջ է մղել իր թիմին: Այժմ հաշիվը 1-1 է:
  • Իրանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում «Էսթեղլալը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է «Տրակտորին»: Հրայր Մկոյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Էսթեղլալը» եզրափակում է լավագույն եռյակը:
  • Իրանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում «Փեյքանը» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով առավելության է հասել «Մաշխադի» նկատմամբ: Լևոն Հայրապետյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Փեյքանը» 6-րդ տեղում է:
  • Իրանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում «Նաֆտը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Գոստարեշի» հետ: Անդրանիկ Թեյմուրյանը մասնակցել է ամբողջ խաղին՝ ստանալով դեղին քարտ: «Նաֆտը» 8-րդ հորիզոնականում է:
  • Գերմանիայի Ռեգիոնալ 4-րդ դիվիզիոնում հանդես եկող «Շտայնբախի» հայազգի հարձակվող Սարգիս Ադամյանը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից, որի կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 23 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ադամյանը կտեղափոխվի ավելի բարձրակարգ առաջնություն:

Սարգիաս Ադամյան

  • Տեղեկություն էր տարածվել, իբր Ժոզե Մոուրինյոն հետևյալ կարծիքն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ. «Հենրիխը լավ է հանդես գալիս միայն Եվրոպայի լիգայում»: Իրականում պորտուգալացին այսպես է պատասխանել լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում հայ ֆուտբոլիստի ելույթները ԵԼ-ում. «Լավ, Եվրոպայի լիգայում»:
  • «Ալաշկերտի» կիսապաշտպան Լեստեր Պելտիեր. «Հիշում եմ Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի կազմում Արգենտինայի ընտրանու հետ հանդիպումը: Նման աստղերի հետ մրցելը մեծ մարտահրավեր էր: Լիոնել Մեսին միշտ օրինակ է եղել ինձ համար, իսկ այդ խաղում մենք բազմիցս հանդիպեցինք խաղային դրվագներում: Դա անգնահատելի փորձ էր»:
  • Հոլանդիայի 3-րդ դիվիզիոնի A խմբի 30-րդ տուրում «Ռեյնսբուրգսե Բոյսը» մրցակցի հարկի տակ 4-1 հաշվով պարտության է մատնել «Ստեդոկոյին»: Մասիս Բակերջյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին: «Ռեյնսբուրգսե Բոյսը» 5-րդ տեղում է: