Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Կոպա Ամերիկան և ԵՎՐՈ-ն այսուհետ կանցկացվեն նույն տարում

Հարավային Ամերիկայի կոնֆեդերացիան (CONMEBOL) որոշում է կայացրել Ամերիկայի գավաթի խաղարկությունը անցկացնել Եվրոպայի առաջնության հետ միաժամանակ:

2019 թվականին մրցաշարը կհյուրընկալի Բրազիլիան: 2023 թվականի Ամերիկայի գավաթը նախատեսված էր անցկացնել Էկվադորում, սակայն այս երկրին զրկեցին այդ իրավունքից:

Բանն այն է, որ 2016 թվականի Կոպա Ամերիկայի հոբելյանական մրցաշարը ԱՄՆ-ում շատ եկամտաբեր էր, այդ պատճառով CONMEBOL-ը որոշում է կայացրել 2020 թվականին առաջնության անցկացման իրավունքը նորից վստահել ԱՄՆ-ին:

Այսուհետ Կոպա Ամերիկան տեղի կունենա նույն տարի, ինչ Եվրոպայի առաջնությունը: Ընդ որում, կպահպանվի նոր ձևաչափը, այն է՝ մրցաշարին կմասնակցեն ոչ միայն Հարավային Ամերիկայի թիմերը, այլ նաև մայրցամաքի բոլոր հավաքականները: