Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Ինտերը» մնաց առանց գլխավոր մարզչի

«Ինտերը» հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին, այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Պիոլիի փոխարեն գլխավոր մարզչի պաշտոնը ժամանակավոր կստանձնի երիտասարդական թիմի մարզիչ Ստեֆանո Վեկին: Ստեֆանո Պիոլին գլխավորել էր «Ինտերը» 2016թ. նոյեմբերին: Այդ ժամանակ 51-ամյա մասնագետը փոխարինել էր Ֆրանկ դե Բուրին:

Ավելացնենք, որ 35 տուրից հետո «Ինտերը» հավաքել է 56 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: