Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Ինսինյեն երկարաձգեց պայմանագիրը «Նապոլիի» հետ

«Նապոլին» երկարաձգել է պայմանագիրը թիմի կիսապաշտպան Լորենցո Ինսինյեի հետ, տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

«Ես ուրախ եմ, որ Ինսինյեն պաշտպանում է «Նապոլիի» գույները: Նա ցույց է տալիս իր ֆուտբոլը, որը եզակի է»,-հայտարարել է «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը:

Իտալիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում ֆուտբոլիստը 31 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: