Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հոլանդիայի ազգային հավաքական նոր գլխավոր մարզիչ ունի

Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլի ասոցացիան հայտարարել է Հոլանդիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը:

Այսօրվանից այդ պաշտոնը կզբաղեցնի Դիկ Ադվոկատը, ով նախկինում արդեն 5 անգամ աշխատել է «նարնջագույնների» հետ (2 անգամ գլխավոր մարզիչ, 3 անգամ որպես օգնական):

69-ամյա Ադվոկատի մարզչական շտաբում աշխատելու է «Միլանի» և Հոլանդիայի հավաքականի լեգենդ Ռուդ Գուլիտը: