Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Դորտմունդի «Բորուսիան» իրականացրեց իր առաջին ամառային տրանսֆերը

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Մահմուդ Դահուդը կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»:

Մյոնխենգլադբախցիները թիմի պաշտոնական կայքում արդեն հաստատել են, որ 21-ամյա ֆուտբոլիստը ամռանը կմիանա «իշամեղուներին»:

Ավելացնենք, որ գործարքի մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն մի շարք ԶԼՄ-ներ նշում են, որ տրանսֆերը կարժենա մոտ 10մլն եվրո: