Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պաշտոնական. «Յուվենտուսը» պայմանագիր է կնքել նոր մրցաշրջանից առաջ իր առաջին նորեկի հետ

«Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը կարիերան կշարունակի «Յուվենտուսում», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

19-ամյա ֆուտբոլիստը դեռ ապրիլի սկզբին էր բուժզննում անցել թուրինյան ակումբի տրամադրության տակ, իսկ այսօր նրա տեղափոխության մասին հայտարարվել է արդեն պաշտոնապես, քանի որ ավարտին են հասցվել պայմանագրի կետերի շուրջ տարվող բանակցությունները:

Նրա և ակումբի միջև համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2022 թվականի ամառը: Տրանսֆերի արժեքը կազմել է 9,5 մլն եվրո: Բենտանկուրն Արգենտինայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման և դարձել 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: