Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պաշտոնական. «Եվրո-2024»-ը կանցկացվի Գերմանիայում կամ Թուրքիայում

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելուն հավակնում են միայն Գերմանիան և Թուրքիան:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ մրցաշարն իրենց հարկի տակ են ցանկանում անցկացնել նաև Դանիան, Նորվեգիան, Շվեդիան և Ֆինլանդիան:

Այդուհանդերձ, այդ երկրները պաշտոնական հայտեր չեն ներկայացրել, ուստի չեն կարող հավակնել մրցաշարի անցկացմանը: