Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պաշտոնական. Լասանա Դիարան հեռանում է «Մարսելից»

«Մարսելի» կիսապաշտպան Լասանա Դիարան հեռանում է ֆրանսիական ակումբից: Թիմն ու ֆուտբոլիստը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը՝ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

31-ամյա կիսապաշտպանը ֆրանսիական ակումբի կազմը համալրել էր 2015 թվականին և 1 մրցաշրջան է անցկացրել թիմում:

Լասանա Դիարան, որը նախկինում հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալի» կազմում, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի Չինաստանում, որտեղ տրանսֆերային պատուհանը փակվում է փետրվարի 28-ին: