Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պաշտոնական. Կլաուդիո Ռանիերին հեռանում է «Լեսթերից»

«Լեսթերը» պաշտոնապես հաստատել է, որ Կլաուդիո Ռանիերին հեռանում է Անգլիայի գործող չեմպիոնի թիմից:

«Կլաուդիոն, որն զբաղեցրեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնը 2015 թվականի հուլիսին, «Լեսթերին» պարգևեց 133-ամյա պատմության խոշորագույն տիտղոսը՝ առաջին անգամ դարձնելով Անգլիայի չեմպիոն: Նա ակումբի պատմության ամենահաջողակ մարզիչն է: Սա փաստ է, որ կասկածի տակ դրվել չի կարող:

Սակայն հաշվի առնելով ընթացիկ մրցաշրջանում ակումբի ելույթներն Անգլիայի Պրեմիեր լիգայում և թիմին սպառնող վտանգը՝ ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել»,- գրված է պաշտոնական հաղորդագրությունում:

«Սա բարդագույն որոշումն էր, որ մենք վերջին 7 տարիներին կայացրել ենք, քանի որ հարգում ենք այն աշխատանքը, որ Կլաուդիո Ռանիերին արել է թիմում: Սակայն մենք գերադասում ենք ակումբի շահերն անձնական զգացողություններից: Կլաուդիոն բացառիկ որակներ բերեց թիմին, նրա մասնագիտական գիտելիքներն ու հարուստ փորձը հաջողություն պսակեցին ակումբի համար: Մենք հավերժ երախտապարտ կլինենք նրան այն ամենի համար, ինչին մեզ օգնել է հասնել:

Մենք չէինք ակնկալում, որ նախորդ մրցաշրջանին այսպիսի մրցաշրջան կհաջորդի: Այո՛, նախորդ մրցաշրջանում մեր նպատակը Պրեմիեր լիգայում տեղը պահպանելն էր: Մենք փառահեղ հաջողության հասանք, իսկ այս մրցաշրջանում այդ խնդիրն է ծառացել: Մենք ցանկանում ենք պայքարել, որ վերջին 13 խաղի արդյունքում կարողանանք պահպանել դիրքերն ԱՊԼ-ում»,- ասել է «Լեսթերի» փոխնախագահը:


8 ֆուտբոլիստ, ովքեր կպայքարեն ԱՊԼ 2016/17 մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչման համար

Ժոզե Մոուրինյո. «Փորձում եմ պաշտպանել ֆուտբոլիստներին, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի եզրափակչում»

«Մանեսթեր Սիթին» հաղթեց «Լեսթերին» և բարձրացավ 3-րդ հորիզոնական(տեսանյութ)

«Լեսթերը» ՉԼ-ին մասնակցությունից ավելի քիչ գումար է ստացել, քան ԱՊԼ-ից դուրս մնացած «Սանդերլենդը»

Եվրոպա լիգա. «Սելտա» – «Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմերը

Ժոզե Մոուրինյո. «Թիմի առանցքային ֆուտբոլիստները կարող են չմասնակցել «Արսենալի» հետ խաղին»

Ապրիլ ամսվա խորհրդանշական հավաքականները եվրոպական թոփ-5 լիգաներում

«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք կբերի Շմեյխելին, եթե դե Խեան հեռանա

«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր ՝ ըստ բրիտանական մամուլի

«Լիվերպուլը» պաշտոնապես ներկայացրեց հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված մարզաշապիկը (լուսանկարներ)

«Արսենալը» վերջին րոպեներին հաղթում է «Լեսթերին» (տեսանյութ)

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցացիան հրապարակել է ԱՊԼ 2016/17 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Ռոնալդուն և «Ատլետիկոն» խփեցին իրենց 100-րդ գոլերը Չեմպիոնների լիգայում. Ամենահետաքրքիր փաստերը երեկվա խաղերից

«Ատլետիկոն» ՉԼ կիսաեզրափակչում է, «Բավարիան» ու «Ռեալը» դեռ պետք է որոշեն հաղթողին (տեսանյութ)

«Լեսթեր» – «Ատլետիկո». Մադրիդցիները բացեցին հաշիվն Անգլիայում (տեսանյութ)

«Լեսթեր» – «Ատլետիկո Մադրիդ». Հայտնի են մեկնարկային կազմերը