Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պաշտոնական. Արամ Հայրապետյանը՝ «Բանանցի» ֆուտբոլիստ

Երևանի «Բանանցի» հետ պայմանագիր է ստորագրել դարպասապահ Արամ Հայրապետյանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Արամ Հայրապետյանն Անթալիայում մասնակցում է «Բանանցի» ուսումնամարզական հավաքին և մասնակցել է փետրվարի 12-ին կայացած «Կայսարի» դեմ ստուգողական հանդիպմանը:

«Ուրախ եմ «Բանանց» տեղափոխվելու կապակցությամբ: Հայաստանի առաջնությունում իմ առաջին ակումբը եղել է «Բանանցը» և հաճելի է այստեղ վերադառնալը: Պետք է ամեն ինչ անեմ մարզչական շտաբի հույսերն արդարացնելու համար»,- նշել է Արամ Հայրապետյանը:

30-ամյա ֆուտբոլիստը դարպասապահի իր կարիերան սկսել է ռուսական «Սոչի-04» թիմում և խաղացել է նաև «Ադլեր», «Կուզբաս» և «Սմենա» ակումբներում: 2014 թվակականից Արամ Հայրապետյանը հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում: Նա հանդես է եկել Երևանի «Բանանցի» կազմում, ապա տեղափոխվել է «Արարատ»: