Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պաշտոնական. «Ալաշկերտը» համալրվել է երեք ֆուտբոլիստներով

Երեկ կեսգիշերին «Ալաշկերտի» ֆուտբոլային պատվիրակությունը վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ Հայաստանի չեմպիոնը տասնօրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել, հաղորդում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք, որ հավաքի շրջանակներում «Ալաշկերտը» նաև երեք միջազգային ստուգողական հանդիպում է անցկացրել՝ մրցելով «Լոս Անջելես Գալաքսիի» (0-2), «Վենտուրա Քոունթի Ֆուժընի» (0-1) և «Ռեալ Սոլթ Լեյքի» (1-2) հետ:

Դեռևս ամերիկյան հավաքի ընթացքում ակումբը պայմանագիր էր ստորագրել Լեստեր Ստեֆան Պելտիերի հետ: «Ալաշկերտը» համալրել են նաև Բելառուսի «Գոմելից» վերադարձած Զավեն Բադոյանը, Ացամազ Բուրաևը, ով առաջնության աշնանային հատվածում հանդես էր գալիս էր «Բանանցում» և ևս մեկ սերբ լեգեոներ՝ Սաշա Ֆիլիպովիչը: 24 ամյա այս ֆուտբոլիստի վերջին ակումբը սերբական «Նապրեդակն» էր, որի հետ «Ալաշկերտը» ստուգողական հանդիպում անցկացրեց անթալյան հավաքի ժամանակ:

Այսօր «Ալաշկերտի» ֆուտբոլիստները կհանգստանան, իսկ վաղը կվերսկսեն մարզումները:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»