Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Օզիլ. «Մոուրինյոն գոռում էր ինձ վրա. «Դու վախկոտ, մտածում ես՝ 2 գեղեցիկ փոխանցումը բավակա՞ն է»

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ինքնակենսագրական գրքում պատմել է, որ Մադրիդի «Ռեալում» հանդես գալու տարիներին Ժոզե Մոուրինյոն դժգոհ է եղել իր ցուցադրած խաղից:

«Մոուրինյոն գոռում էր. «Դու մտածում ես՝ 2 գեղեցիկ փոխանցումը բավակա՞ն է: Երևի մտածում ես, որ այնքան լավն ես, որ բավական է ցույց տալ հնարավորություններիդ 50 տոկոսը»:

Նա մի պահ դադար է տալիս ու ասում, որ նայեմ իր աչքերի մեջ:Մենք անթարթ նայում էինք միմյանց, ինչպես 2 բռնցքամարտիկը առաջին ռաունդից առաջ:

Ժոզեի դեմքին ոչ մի զգացմունք չէր խաղում, նա պարզապես սպասում էր իմ պատասխանին: Որքան էի ատում ես Մոուրինյոյին այդ պահին: Իսկ իրականում, սիրում եմ Ժոզեին»,-պատմել է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը:

Այնուհետև, պորտուգալացու և Օզիլի միջև վեճը շարունակվել է: Օզիլը «Ռեալի» մարզաշապիկը շպրտել է Մոուրինյոյի վրա և ասել մարզչին հագնել այն:

«Մոուրինյոն սկսում է գոռալ. «Օ՜, դու հանձնվո՞ւմ ես հիմա: Դու այնքա՜ն վախկոտ ես: Ի՞նչ է ուզածդ: Ուզո՞ւմ ես գնալ տաք ցնցուղ ընդունել, օճառոտել գլուխդ ու միայնության մեջ մտածել, թե՞ ուզում ես թիմակիցներիդ, երկրպագուներին ու ինձ ապացուցել՝ ինչի ես ընդունակ»:

«Բայց Օզիլը որոշում է գնալ՝ ցնցուղ ընդունելու»,-Օզիլի գրքից հատված է մեջբերում Sport Witness-ը:

Գրքում Օզիլը պնդում է, որ Մոուրինյոն իրավացի էր և նրան արժեքավոր դասեր է տվել:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ խաղի համար

«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)