Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Օգնեք հայ հեծանվորդներին մասնակցել Տոկիո-2020-ին

Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը նպատակ ունի մասնակցել Տոկիոյում 2020 թվականին կայանալիք Օլիմիպիական խաղերին:

Օլիմիպիական խաղերի վարկանիշ վաստակելու համար հայ հեծանվորդները պետք է մասնակցեն Աշխարհի գավաթի և Աշխարհի առաջնության խաղարկություններին, որոնք կկայանան 2017, 2018, 2019 թվականներին:

Սակայն վերոնշյալ մրցաշարերին մեկնելու և Օլիմիպիական խաղերի ուղեգրի համար անհրաժեշտ միավորներ հավաքելու համար հեծանվասպորտի հավաքականին անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, որի նպատակով ֆեդերացիան դրամահավաք է կազմակերպել: Կարող եք անցնել այս հղումով և Ձեր ներդրումը ունենալ այս նախաձեռնության իրականացման գործում:

Նշենք, որ հեծանվորդ Էդգար Ստեփանյանը 2014 թվականին Կորեայում կայացած պատանիների Աշխարհի առաջնությանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Հունաստանում տեղի ունեցած Եվրոպայի  պատանիների առաջնությանը դարձել է ոսկե մեդալակիր: Ստեփանյանը նաև 2-րդ լավագույն արդյունքն է գրանցել 2015 թվականի Աշխարհի պատանիների առաջնությանը: Հայ հեծանվորդներից միջազգային հարթակում փայլել է նաև Մհեր Մկրտչյանը, որը 2011 թվականին Աշխարհի պատանիների առաջնությանը 2 արծաթե մեդալի տեր է դարձել: