Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը ընթացիկ մրցաշրջանի ավարտին, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Պարի Սեն Ժերմեն»:
Bild-ը տեղեկացնում է, որ 27-ամյա գաբոնցի ֆուտբոլիստը հանդիպել է փարիզեցիների գործադիր տնօրեն Պատրիկ Կլյուվերտի հետ և համաձայնացրել է պայմանագիրը, ըստ որի՝ հարձակվողը տարեկան կստանա 14 մլն. եվրո աշխատավարձ:
Օբամեյանգը հիմա շատ մոտ է ՊՍԺ տեղափոխությանը: Իսկ տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի Գերմանիայի գավաթի եզրափակչի «Բորուսիայի» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» միջև հանդիպումից հետո, որը կկայանա մայիսի 27-ին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո