Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Նյուքասլը» վերադառնում է Պրեմիեր լիգա

 

«Նյուքասլը» հաղթել է Անգլիայի չեմպիոնշիփը: Ռաֆայել Բենիտեսի սաները  առաջնության վերջին տուրում  3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Բարնլիի» դարպասը, իսկ «Բրայթոնը» ոչ ոքի խաղաց «Ասթոն Վիլայի» հետ:

Թիմը 46 տուրի արդյունքում վաստակել է 94 միավոր և շրջանցել «Բրայթոնին» 1 միավորով:

Այսպիսով հաջորդ մրցաշրջանում ակումբը կխաղա Պրեմիեր լիգայում: Պրեմիեր լիգայի ուղեգրի համար պայքարում են  «Ռեդինգը», «Հաթերսֆիլդը», «Ֆուլհեմը» և  «Շեֆիլդ Ուենսդեյը»:

Պայքարից դուրս են մնացել «Բլեքբեռնը», «Ուիգանը» և «Րոտերհեմը»: