Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Նոր ֆուտբոլային ակումբ՝ Բարձրագույն խմբի 2017/18թթ. առաջնությունում (լուսանկար)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակիցների թիվը նոր մրցաշրջանից կավելանա մեկով:

«Լոռի ՖԱ»-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից համապատասխան թույլտվություն է ստացել և իր ելույթները ներքին առաջնությունում կսկսի 2017/18թթ. մրցաշրջանից:

Հիշեցնենք՝ Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությանը մասնակցում են 6 թիմ՝ «Գանձասար-Կապանը», «Ալաշկերտը», «Շիրակը», «Փյունիկը», «Բանանցը» և «Արարատը»:

h58zWadvxGk