Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Նոբել Առուստամյան. «Կարծում եմ, որ Մխիթարյանը երջանիկ չէր «Մանչեսթեր Յունայթեդում»»

t1sV9MKxA5k 1 1 - Նոբել Առուստամյան. «Կարծում եմ, որ Մխիթարյանը երջանիկ չէր «Մանչեսթեր Յունայթեդում»»

Ռուսաստանաբնակ հայ մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը խոսել է Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

-Ինչպե՞ս ես ծանոթացել Մխիթարյանի հետ։

-2012թ․-ի դեկտեմբերին ես Դոնեցկում էի՝ «Շախտյոր» – «Յուվենտուս» խաղին։ Ես փորձում եմ Յուվենտուսի խաղերին մշտապես ներկա գտնվել։ Խաղից հետո ես գնացի «Յուվենտուսի» հանգրվանած հյուրանոց և աստիճանների վրա Մխիթարյանին տեսա։ Ես երբեք չեմ ամաչել մարդկանց հետ ծանոթանալուց։ Նրա անունը տվեցի և մոտեցա, ներկայացա։ Նա ասաց, որ լսել է իմ մասին։ Նա հենց ամենասկզբից էլ համեստ տղայի տպավորություն թողեց։ Նա չասաց, որ զբաղված է։ Մենք շփվեցինք և փոխանակվեցինք հեռախոսահամարներով։

Մի քանի օր անց, մենք նամակագրություն ունեցանք և այդ օրվանից լավ շփվեցինք։ Երբ ես գնում էի Դորտմունդ, կամ Մանչեսթեր, նա միշտ շատ հյուրընկալ էր լինում։ Ինձ համար նա օրինակ է ոչ միայն հայ, այլ նաև ռուս ֆուտբոլիստների համար։ Նա Այաքսի կամ Ֆեյնորդի ակադեմիայի սան չէ։ Նա «Փյունիկի» սան է։ Նա ինքն է իր առաջ նպատակ դրել և հասել դրան՝ հաղթահարելով շատ փորձություններ։ Նա պատմում էր, որ իրեն շատերը չէին հավատում, բայց նա «Մետալուրգի» և «Շախտյորի» միջոցով հայտնվեց եվրոպական թոփ-թիմերում։ Ես գիտեմ, որ երբ նա Շախտյորում» էր, շատերը ցանկանում էին նրան Ռուսաստան բերել, բայց նա չգնաց այդ քայլին։ Չնայած, ես հուսով եմ, որ վաղ թե ուշ նա կխաղա Ռուսաստանում։

image 14 - Նոբել Առուստամյան. «Կարծում եմ, որ Մխիթարյանը երջանիկ չէր «Մանչեսթեր Յունայթեդում»»

-Դու հունվարին ասացիր, որ նրա ծառայություններով հետաքրքրվում են ռուսական Պրեմիեր լիգայի 2 ակումբներ։

-«Սպարտակը» և «Կրասնոդարը»։ Որքան ես գիտեմ, նրանք ցանկանում էին վարձակալել Մխիթարյանին։ Այդ ժամանակ պարզ չէր, «Մանչեսթեր Յունայթեդը» կվաճառի նրան, թե ոչ։ Ենթադրում եմ, որ այլ թիմեր նույնպես կցանկանային ձեռք բերել նրան, բայց նա չէր ցանկանում տեղափոխվել Ռուսաստան։ Նա բարձր վարձատրվող ֆուտբոլիստ է և ես չեմ պատկերացնում, թե ինչպես էր հնարավոր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համաձայնության գալ վարձակալության հարցով։

1 2

Ինչու է Վենգերը հենց այսօր հայտարարել իր սպասելի-անսպասելի որոշման մասին

Արսեն Վենգերը նոր մրցաշրջանից կաշխատի եվրոպական հայտնի ակումբներից մեկում

Հայտնի է՝ Պոլ Պոգբան ինչու է ցանկանում «Ռեալ Մադրիդ» տեղափոխվել

Թոփ-5 ֆուտբոլային հանդիպում, որ պետք է դիտել հանգստյան օրերին (ապրիլի 21-22)

Վենգերը դժբախտաբար «ցած է նետվել» ժայռից, բայց բոլորը երջանիկ են (ծաղրանկար)

Արսեն Վենգերի ղեկավարությամբ «Արսենալում» հանդես եկած լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

«Արսենալը» նոր մարզչի անունը կարող է հայտարարել այսօր

«Ես միշտ կսիրեմ և կաջակցեմ «Արսենալին»․ Վենգերի հրաժեշտի խոսքը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Արսեն Վենգերն այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Արսենալից»

Մրցույթ. Շահե՛ք Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկներ

Սմոլինգ > Սանչես․ Չիլիացու՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո Սմոլինգը նրանից շատ գոլ է խփել

«Յուվենտուսի» դռները բաց են Պոգբայի առաջ․ Ֆրանսիացին պետք է որոշում կայացնի

Հենրիխ Մխիթարյանը կարող է նոր մարզիչ ունենալ

Վենգերը հայտնել է Մխիթարյանի վերադարձի ժամկետը

Ինքն էր ուզում. Անտոնի Մարսիալը հիասթափված է Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխությունից

«Եթե Մխիթարյանը ինձ չստեր, և մենք չբաժանվեինք, ապա նա կդառնար «Լիվերպուլի» խաղացող». Հենրիխի նախկին գործակալ