Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Նեյմարը ցանկություն է հայտնել մասնակցել Օլիմպիական խաղերին

Neymar Brazil

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ ցանկանում է Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել 2016 թվականի Օլիմպիական խաղերին, որ տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյում։

«Ինձ համար մեծ պատիվ կլինի Բրազիլիայի հավաքականի հետ ևս մեկ անգամ մասնակցել Օլիմպիական խաղերին։ Առավել ևս, որ այդ մրցաշարը կայանալու է իմ հայրենիքում։

Այստեղ նույնիսկ ոսկե մեդալը կարևոր չի, ես ցանկանում եմ անել դա երկրիս համար։ Դժվար է որևէ բան խոստանալ, բայց կարող եմ վստահեցնել, որ ամեն հնարավոր բան կանեմ, որ հավաքականում հնարավորինս լավ խաղամ։ Կփորձենք հնարավորինս առաջ գնալ»,- ասել է Նեյմարը։