Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ներքին խնդիրներ՝ «Նապոլիում». Սարին մտադիր է ամռանը հեռանալ ակումբից

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ իտալական ակումբից, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալին» պարտվելուց հետո (1-3) նեապոլիտանական ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հրապարակայնորեն քննադատել էր Սարիին, իսկ վերջինս պատասխանել էր նրան: Իտալական ԶԼՄ-ները պնդում են, որ կոնֆլիկտը հասունացել է դեռևս «Պալերմոյի» հետ Ա Սերիայի շրջանակներում կայացած հանդիպումից հետո (1-1): Դե Լաուրենտիսն այդ ժամանակ կշտամբել է մարզչին՝ ֆուտբոլիստներին ոչ ճիշտ օգտագործելու համար: Սարին էլ սպառնացել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից:

Մասնագետի հետ միասին «Նապոլիից» հեռանալու պատրաստակամություն է հայտնել նաև մարզական տնօրեն Քրիստիանո Գվինտոլին: Սարիի գործող պայմանագրի ժամկետն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականի ամառը: