Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Նենադ Ինյաց. «99%-ով վստահ եմ՝ «Բանանցը» դուրս է գալու Հայաստանի գավաթի եզրափակիչ»

31-ամյա հարձակվող Նենադ Ինյացը ձմռանն է համալրել «Բանանցի» կազմը: Նա տարբեր երկրներում հանդես գալու ահռելի փորձ ունի, հասցրել է ելույթ ունենալ Սերբիայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի և Հունաստանի առաջնություններում՝ պաշտպանելով «Ամկար», «Վոլգա», «Ալ-Անսար», «Ատիրաու», «Էրգոտելիս» և այլ ակումբների մարզական պատիվը: Մինչ Հայաստան տեղափոխվելն Ինյացը խաղում էր սերբական «Զեմունում»:

Փորձառու ֆուտբոլիստն արդեն սկսում է արդյունավետ խաղ ցուցադրել «Բանանցի» կազմում: Նա անցկացրած 6 հանդիպումներում դարձել է 3 գոլի հեղինակ:

Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին մրցավեճում «Բանանցը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Փյունիկին», թեև առաջինն էր հասել հաջողության՝ շնորհիվ Ինյացի գոլի: Վերջինս պատասխանել է VivaroNews.am-ի թղթակից Գևորգ Լոռեցյանի հարցերին:

-Միշտ էլ հաճելի զգացողություններ ես ունենում, երբ գոլի հեղինակ ես դառնում: Իհարկե, թիմը պարտություն կրեց, և դա տխրելու առիթ է տալիս: Կարծում եմ՝ հաջողությունն այդ խաղում մեր կողմը չէր:

Առհասարակ, կա ընդունված կարծիք, որ գավաթային դիմակայություններում, երբ առաջին հանդիպումն արտագնա է, թեկուզ մեկ գոլ խփելն արդեն դրական արդյունք է: Համաձա՞յն եք այդ տեսակետի հետ: 

-Միանշանակ: Մրցակցի հարկի տակ խփած գոլը շատ կարևոր է: Ես 100%-ով վստահ եմ, որ մոտ ապագայում շատ ավելի լավ ենք խաղալու և փորձելու ենք դուրս գալ եզրափակիչ: Նաև հուսով ենք՝ ֆուտբոլային բախտն էլ մեր դեմ չի լինի, ինչպես «Փյունիկի» հետ խաղում էր:

«Փյունիկի» հետ մրցավեճում պարտվեցիք, թեև բացել էիք հաշիվը: Ի՞նչը չհերիքեց թիմին, որպեսզի հասնի գոնե ոչ-ոքիի: 

-Ինչպես արդեն նշեցի՝ առաջին հերթին հաջողությունը մեր կողմը չէր: Եվ հետո, որոշ ֆուտբոլիստներ բավականաչափ վստահ հանդիպում չանցկացրին:

Պատասխան հանդիպումից ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք:

-Ամեն ինչ անելու ենք դրական արդյունքի հասնելու համար: 99%-ով վստահ եմ՝ դուրս ենք գալու Հայաստանի գավաթի եզրափակիչ:

Արդեն մոտ 1,5 ամիս է, ինչ հանդես եք գալիս Հայաստանում: Լիովին հարմարվե՞լ եք երկրին և մայրաքաղաքի ապրելակերպին: 

-Ամեն ինչ կարգին է: Ամեն ինչ ինձ շատ է դուր գալիս թե՛ ակումբի, թե՛ քաղաքի հետ կապված: Ես կենտրոնացած եմ միայն մարզումներիս և ելույթներիս վրա: Ցանկանում եմ՝ արդյունավետ գործեմ, և գոլերս օգնեն թիմին հաղթանակներ տոնել: Մինչև վերջ պայքարելու ենք թե՛ գավաթի խաղարկությունում, թե՛ առաջնությունում:

Տարբեր երկրներում հանդես գալու մեծ փորձ ունեք: Բայց, ենթադրում ենք, Ձեր ամենահիշարժան հանդիպումը 2008 թվականի Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչն էր, որում «Ամկարը» մրցեց «ԲԿՄԱ»-ի հետ: Կարելի՞ է ասել, որ Դուք, ամեն դեպքում, «գավաթային» ֆուտբոլիստի համբավ ունեք:

-(Ծիծաղում է) Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, դա պետք է ուրիշներն ասեն: Հանդես գամ Ռուսաստանում, թե Հայաստանում՝ ես միշտ խաղում եմ իմ առավելագույն ուժերով: Ինչ վերաբերում է «Ամկար» – «ԲԿՄԱ» հանդիպմանն, ապա, այո, դա իմ կարիերայի ամենահիշարժան հանդիպումն է: Հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշիվը, բայց, ցավոք, պարտվեցինք 11-մետրանոց հարվածաշարում:

Ի՞նչ ֆուտբոլային նպատակներ եք դրել Ձեր առջև 31 տարեկան հասակում: 

-Ես չունեմ մեկ առանձնահատուկ նպատակ: Պարզապես ուզում եմ բոլորին ապացուցել, որ լավ ֆուտբոլիստ եմ, ցանկանում եմ շատ գոլեր խփել, որովհետև դա ինձ մեծ հաճույք է պարգևում: 31 տարեկան հասակում ինձ լավ եմ զգում և դեռ կխաղամ այնքան, որքան ֆիզիկական վիճակս թույլ կտա: Օրինակ՝ հիշենք Կրիշտիանու Ռոնալդուին: Նա արդեն 32 տարեկան է, բայց շարունակում է մնալ իր մակարդակի վրա: Եթե չկան վնասվածքներ և քեզ լավ ես զգում, կարող ես շարունակել խաղալ:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Արամ Ոսկանյան. «Չեմ թաքցնում՝ «Բանանցում» լինելու են լեգեոներ և տեղացի նոր ֆուտբոլիստներ»