Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Նարդու Վիվառոյի թիմը հաղթեց Վրաստանի միջազգային մրցաշարում

Նարդու Վիվառոյի թիմ

Թբիլիսիում ընթանում է նարդու միջազգային բաց մրցաշար՝ նվիրված նարդու աշխարհի չեմպիոն Օմարի Դվալիին: Մրցաշարն անցկացվելու է թիմային, որին մասնակցում է նաև Վիվառոյի թիմը, և անհատական մրցակարգերով:

Հենց առաջին հանդիպումը Թբիլիսիի և Երևանը ներկայացնող Վիվառոյի թիմերի միջև ավարտվեց մեր ներկայացուցիչների հաղթանակով՝ 4:1 հաշվով: Ֆուտբոլային լեզվով ասած, առաջին գնդակը խփեց աշխարհի թիմային չեմպիոն Լևոն Պետրոսյանը, այնուհետև հաղթական միավորներ բերեցին Տիգրան Օհանյանը, Ավետիս Ռոստոմյանը և Սերգեյ Դրմոյանը: Իսկ Արթուր Մուրադյանը պարտվեց Թբիլիսիի թիմի կազմում հանդես եկող հայազգի ներկայացուցիչ, Վիվառոյի Նարդի բաժնի հնաբնակ Էդուարդ Նազարյանին:

Իսկ անհատական մրցաշարում, որտեղ մասնակցվում էին ավելի քան 50 նարդիստներ, մեր թիմի ներկայացուցիչներ՝ Արթուր Մուրադյանը, Տիգրան Օհանյանը, Ավետիս Ռոստոմյանը և Սերգեյ Դրմոյանն արդեն լավագույն ութնյակում են: Այնպես որ, անհատական մրցակարգից մեր թիմի ներկայացուցիչներն, ամենայն հավանականությամ, կվերադառնան մրցանակներով:

  • 5