Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Նարդի խաղալու արվեստը. 24 բնիկանոց խաղադաշտի համարակալումն ու նշագումարի հաշվումը

Կարճ նարդի

VivaroNews.am-ը շարունակում է իր «Նարդի խաղալու արվեստը» շարքը, որի շրջանակներում ծանոթացնելու է կարճ նարդի խաղի կառուցվածքային կանոններին, մարտավարական հնարավորություններին, դիրքային պայքարի նրբություններին և այլ հմտությունների, որոնք Ձեզ թույլ կտան ավելի լավ արդյունքներ ցույց տան սիրելի խաղաձևում: Դուք կհամոզվեք, որ նարդին, բացի ժամանցային լինելուց, նաև մտավոր խաղ է և սպորտաձև: Շարքի հեղինակը միջազգային կարգի սպորտի վարպես, սենյորների աշխարհի չեմպիոն, թիմային աշխարհի գավաթակիր, «Վիվառո» թիմի ավագ Արթուր Մուրադյանն է:

Կարճ նարդու կանոններին և օրենքներին ծանոթանալուց հետո անցնում ենք խաղադաշտի համարակալման և նշագումարի հաշվման կանոնների հետ ծանոթությանը:

Քայլերը գրառելու համար բագամոնում կիրառվում է 24 բնիկանոց համակարգ, որը ընդունված է ողջ աշխարհում: Ներքևում նշված սխեմայում բնիկները համարակալված են սևերի համար, այստեղից երևում է, որ ամեն մի բնիկ կարող է ունենալ երկու համար, սևերի 5-րդ բնիկը դառնում է 20, երբ խաղալու հերթն անցնում է սպիտակներին: Բնիկների համարակալումը կախված է նրանից, թե որ խաղացողի հերթն է:

nardi-xaxataxtak

Բագամոն խաղում երկու «բանակները» պատերազմելով ճեղքում են միմյանց դիրքերը և հասնում այնպիսի դիրքի, որում սկսվում է բոլոր քարերը դուրս հանելու փուլը: Երբ հասնում է դուրս գալու փուլը, խաղացողները պետք է ընտրեն իրավիճակը գնահատելու ճշգրիտ մեթոդներ: Դա կատարվում է միևնույն զառակապակցություններով, որով նշվում են քայլերը: Եթե այս մեկնարկային իրավիճակում սևերը կամ սպիտակները ուզում են իմանալ իրենց դիրքի «արժեքը» պետք է գումարումը կատարեն ներքոհիշյալ ձևով.

2 քար 24-րդ բնիկում = 48 նիշ
5 քար 13-րդ բնիկում = 65 նիշ
3 քար 8-րդ բնիկում = 24 նիշ
5 քար 6-րդ բնիկում = 30 նիշ

Ընդհանուր արժեքը = 167 նիշ

Հաշված ընդհանուր արժեքը անվանելու ենք նշագումար: Հաշվելով Ձեր նշագումարը նույն կերպ կարող եք հաշվել նաև հակառակորդի նշագումարը: Ավելի փոքր նշագումար ունեցող խաղացողը մրցավազքում ավելի առաջ է: Այս մասին հանգամանալից Ձեզ կտեղեկացնենք հավանականությանը վերաբերող գլխում:

Մեր վերլուծությունները կառուցված են լինելու հետևյալ գլուխներից

  1. Սկզբնախաղ
  2. Միջնախաղ
  3. Վերջնախաղ
  4. Կարգավորում
  5. Պաշտպանական և կիսապաշտպանական խաղ
  6. Հավանականություն և բախտ

Խաղալ նարդի