Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Նապոլիի» երկրպագուներն ամբողջ գիշեր աղմկել են «Ռեալի» հյուրանոցի մոտակայքում

«Նապոլիի» երկրպագուներն անում են ամեն հնարավորը, որպեսզի խանգարեն Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներին Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում կայանալիք պատասխան հանդիպումից առաջ:

Նեապոլյան թիմի մոտ 100 համակիրներ երեկ երեկոյան հավաքվել են այն հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել է «Արքայական» ակումբի պատվիրակությունը, և աղմկել են մինչ առավոտ՝ խաթարելով մադրիդցիների հանգիստը:

Football Italia-ն տեղեկացնում է, որ երկրպագուներն աղմուկ առաջացնելու համար օգտագործել են կենցաղային տարբեր պարագաներ՝ թավաներ, կաթսաներ, կատարել են երգեր, մեքենաներով ազդանշաններ տվել: Դրա հետ կապված, «Ռեալի» ղեկավարությունը նույնիսկ որոշել է չեղյալ համարել թիմի այսօրվա մարզումը՝ բացառելով «Նապոլիի» երկրպագուների հետ առնչվելու հնարավորությունը:

«Նապոլի» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի է ունենալու այսօր՝ մարտի 7-ին, և մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:45-ին:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ խաղի համար

«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին

Զիդանը խոսել է Մորատայի՝ ձեռքսեղմումից հրաժարվելու դրվագի մասին

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում