Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Նապոլիի» երկրպագուներն ամբողջ գիշեր աղմկել են «Ռեալի» հյուրանոցի մոտակայքում

«Նապոլիի» երկրպագուներն անում են ամեն հնարավորը, որպեսզի խանգարեն Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներին Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում կայանալիք պատասխան հանդիպումից առաջ:

Նեապոլյան թիմի մոտ 100 համակիրներ երեկ երեկոյան հավաքվել են այն հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել է «Արքայական» ակումբի պատվիրակությունը, և աղմկել են մինչ առավոտ՝ խաթարելով մադրիդցիների հանգիստը:

Football Italia-ն տեղեկացնում է, որ երկրպագուներն աղմուկ առաջացնելու համար օգտագործել են կենցաղային տարբեր պարագաներ՝ թավաներ, կաթսաներ, կատարել են երգեր, մեքենաներով ազդանշաններ տվել: Դրա հետ կապված, «Ռեալի» ղեկավարությունը նույնիսկ որոշել է չեղյալ համարել թիմի այսօրվա մարզումը՝ բացառելով «Նապոլիի» երկրպագուների հետ առնչվելու հնարավորությունը:

«Նապոլի» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի է ունենալու այսօր՝ մարտի 7-ին, և մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:45-ին:


Հնգօրյա «բանտարկությունը» մարզաբազայում չօգնեց, «Ինտերը» պարտվեց «Նապոլիին» (տեսանյութ)

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Ինսինյեն երկարաձգեց պայմանագիրը «Նապոլիի» հետ

Հիգուաին. «Լաց էի լինում «Ռեալից» և «Նապոլիից» հեռանալիս»

«Նապոլին» Հռոմում ոչ մի շանս չթողեց «Լացիոյին», Ինսինյեն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

Հիգուայինը 600 հազար եվրո է պահանջում «Նապոլիից»

«Նապոլին» գոլառատ խաղում հաղթեց «Յուվենտուսին», բայց դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

«Նապոլի» – «Յուվենտուս». Մեկնարկային կազմեր

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան շաբաթվա միջնամասում

Ինչո՞ւ են «Նապոլիի» երկրպագուները Հիգուայինին պատկերել 71 համարով

«Նապոլին» ու «Յուվենտուսն» այդպես էլ չորոշեցին հաղթողին (տեսանյութ)

«Նապոլի» – «Յուվենտուս». Թիմերի մեկնարկային կազմերը

Նեապոլում վաճառվում են զուգարանի թղթեր՝ Հիգուայինի լուսանկարով (լուսանկար)

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

Կանավարոյի գլխավորած չինական ակումբը նշանառության տակ է առել ևս մեկ աստղի

ՈՒԵՖԱ-ն տուգանել է «Բարսելոնային» և «Նապոլիին»