Այն ժամանակ, երբ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների ղեկավարներն իրենց ֆուտբոլիստներին պարգևավճարներ են խոստանում տարբեր նպատակներին հասնելու համար, «Մանչեսթեր Յունայթեդը» հակառակ ճանապարհն է ընտրել:
Պարգևավճարների հետ մեկտեղ՝ մանկունյական ակումբի ղեկավարությունը դեռ նախորդ մրցաշրջանից սկսած իր ֆուտբոլիստներին սպառնում է աշխատավարձերի կրճատումով ձախողման դեպքում:
Ընթացիկ մրցաշրջանի պլաններում նշված է, որ թիմի համար առաջնահերթ խնդիրը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկություն վերադառնալն է, և դրա չկատարումը կհանգեցնի պատժամիջոցների:
Ըստ The Times-ի՝ եթե «Յունայթեդը» ձեռք չբերի այդ մրցաշարի մասնակցության ուղեգիր, ապա թիմի միանգամից մի քանի ֆուտբոլիստներ կստանան կես միլին ֆունտ ստեռլինգով պակաս աշխատավարձ:
Ժոզե Մոուրինյոյի թիմի միակ հույսն այս առումով Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկությունում հաղթանակն է, իսկ Պրեմիեր լիգայում թիմն այսօր կորցրել է լավագույն քառյակում հայտնվելու թեկուզ տեսական շանսերը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո