Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«ՄՅՈՒ»-ի երկրպագուների արձագանքը Մխիթարյանի բացակայությանը և նրանց կանխատեսումները

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն անչափ ուրախ են իրենց թիմի 2 հաղթանակներից հետո՝ դերբիին հաջորդած ցավալի պարտություններից ի վեր: Շատերին հետաքրքրում է, թե հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղալու հնարավորություն կրկին կստանա, իսկ որոշները հավատացած են, որ Մխիթարյանը լիովին չի ապաքինվել վնասվածքից և դեռ ապացուցելու է իր բարձր որակը: Ներկայացնում ենք ամենաուշագրավ գրառումները Twitter սոցիալական ցանցից:

«Հույս ունեմ տեսնել Մխիթարյանին և Շնեյդերլենին հինգշաբթի օրը: 2-ն էլ շատ կարևոր ֆուտբոլիստներ են, որոնք կարիք ունեն իրենց ունակությունները ցուցադրելու».Gareth Wheeler

«Մխիթարյանը նորից կխաղա՞, թե՞ ոչ». Angelica TalksFooty

«Մտքեր Մատայի մասին: Կկարողանա՞ նա պահել իր տեղը հիմնական կազմում, երբ Մարսիալը և Մխիթարյանը վերադառնան». Vikash Patel

«Մխիթարյանը դեռ վերադառնալու է վնասվածքից: Մեր հարձակվողական գիծը դեռ կբարելավվի, անկասկած». @Hamid-O

«Այս կազմը գրեթե իդեալական էր, պարզապես Մխիթարյանը պետք է խաղա Լինգարդի դիրքում». The Fans Favourite

«Անհամբեր սպասում եմ Մխիթարյանի վերադարձին: Նա կխաղա Լինգարդի փոխարեն և խաղը ավելի սուր կլինի». Gaurav Bhatt

«Մխիթարյանը պետք է գա և խաղա 10 համարի դիրքում, եթե Մատան չխաղա: Ռունին և Քերիկը լավ փոխարինման դուրս չեկան». Ibs Sackey-Rockson

«Պատկերացրեք ինչ հարձակում կունենանք, երբ Մխիթարյանը վերադառնա». Lisa Johnson

«Ֆելաինին և Ռունին պետք է հեռու մնան մեկնարկային կազմից, երբ Մխիթարյանը վերադառնա». Dolo

«Կարո՞ղ է Ժոզեն պահել այս թիմը: Այն ուներ ամեն ինչ: Բայց ես դեռ մտածում եմ, որ Մխիթարյանը կլինի այս թիմում, երբ լիովին ապաքինվի: Նա բարձրորակ ֆուտբոլիստ է». Classic Man


Ռայան Գիգզը կազմել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որոնց հետ նա հասցրել է խաղալ «Կարմիր սատանաների» կազմում

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները