Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մխիթարյանն ընդդեմ ԱՊԼ-ի լավագույն փլեյմեյքերների

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կլինի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական ստեղծագործական ուժը՝ գրում է Squawka-ն:

Կայքը չի կասկածում, որ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է, սակայն համեմատական է անցկացրել նրա ու ԱՊԼ-ի լավագույն փլեյմեյքերների միջև:

Մխիթարյանն ընդդեմ ԱՊԼ-ի լավագույն փլեյմեյքերների

5

Յուրաքանչյուր փլեյմեյքեր ունի իր առանձնահատկությունը, սակայն թվերի լեզվով խոսելիս պետք է հաշվի առնել նրանց ստեղծած հնարավորությունները, որոնք կա՛մ հանգեցրել են գոլի, կա՛մ դրան շատ մոտ են եղել:

Նախորդ մրցաշրջանում՝ Բունդեսլիգայի 31 խաղում, Մխիթարյանն ստեղծել է 82 գոլային պահ և այդ ցուցանիշով միջին դիրք է զբաղեցնում՝ զիջելով Մեսութ Օզիլին ու Քրիստիան Էրիկսենին, միաժամանակ գերազանցելով Էդեն Ազարին ու Ֆիլիպե Կոուտինյոյին:

Մխիթարյանի թիմը մրցաշրջանի ընթացքում խփել է 82 գոլ՝ 11 գոլ ավելի, քան Պրեմիեր լիգայում «Բորուսիային» այս ցուցանիշով ամենամոտ «Մանչեսթեր Սիթին»: Կատարելով 82 արդյունավետ փոխանցում՝ Մխիթարյանը դարձել է 15 գոլային փոխանցման հեղինակ, որը գերազանց ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ Օզիլն ստեղծել է 144 պահ, որոնցից 19-ը ավարտվել է գոլով: Իհարկե պետք է նշել, որ Մխիթարյանի ստեղծած հնարավորությունները հիանալի կերպով օգտագործել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Թոմաս Տուխելի թիմում նրան հաջորդում է Մարկո Ռոյսը՝ 44 արդյունավետ փոխանցումով: Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում չի եղել մի ֆուտբոլիստ, ով ավելի շատ նպաստի գոլ խփելուն, քան Մխիթարյանը, իսկ «Յունայթեդում» հայ կիսապաշտպանը կարող է նույն արդյունավետությամբ աչքի ընկնել:

Համեմատական՝ պաշտպանողական գործողությունների միջև

6


8 ֆուտբոլիստ, ովքեր կպայքարեն ԱՊԼ 2016/17 մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչման համար

Մորատան սկսել է հետևել «Չելսիի» ֆուտբոլիստներին Instagram-ում

B/R. ԱՊԼ 2016/17 մրցաշրջանի թոփ 10 լավագույն վինգերները

Կոնտե. «Ես գուշակ չեմ, բացառված չէ, որ Ազարը կհեռանա»

Կոնտե.«Մեսին եսասեր չէ, իսկական չեմպիոնը խաղում է թիմի հաղթանակի համար»

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցացիան հրապարակել է ԱՊԼ 2016/17 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի». մեկնարկային կազմեր

6 ֆուտբոլիստ կպայքարեն ԱՊԼ-ի 2016/17 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար

DiarioGol. Կրիշտիանո Ռոնալդուն կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից» (տեսանյութ)

TalkSport. Մադրիդի «Ռեալը» կարող է մոռանալ Էդեն Ազարի տեղափոխության մասին

Ազար. «Կցանկանայի չինարեն սովորել»

«Չելսին» մտադիր է Ազարին փոխարինել Պրեմիեր լիգայի աստղերից մեկով

Marca. «Չելսին» խոստացել է Ազարին դիտարկել Մադրիդի «Ռեալի» առաջարկը

«Չելսին» նոր պայմանագիր կառաջարկի Ազարին

Ազարի փոխարեն Բելգիայի հավաքական է հրավիրվել Ազարը

Ազարը վնասվածք է ստացել