Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մխիթարյանի որակներն ակնհայտ են». Անգլիական մամուլի անդրադարձը Հենրիխ Մխիթարյանի խաղին

Անգլիական մամուլն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բորուսիայի» միջև ընկերական հանդիպմանը (1-4): Ներկայացնում ենք Հենրիխ Մխիթարյանի խաղի գնահատականները տարբեր պարբերականների կողմից.

Daily Mail. Հենրիխ Մխիթարյանը գոլային հոտառություն ունի

Գոլերը կիսապաշտպանների կողմից բացառություններ էին «Մանչեսթեր Յունայթեդի» համար Պոլ Սքոուլզի անխռով օրերից հետո, սակայն հիմա ամեն ինչ կարող է կարգավորվել Հենրիխ Մխիթարյանի միջոցով: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ձեռք բերվեց «Բորուսիայից» 26 մլն ֆունտի դիմաց և կարողացավ գրավել իր նախկին ակումբի դարպասը: Թեև դա ընդամենը փոքրիկ հպում էր, բայց կիսապաշտպանությունից առաջ պոկվելու պատրաստակամությունը հաճելի հատկություն է Մոուրինյոյի հարձակման համար:

The Guardian. Մխիթարյանի որակներն ակնհայտ են

Մխիթարյանի որակներն ակնհայտ են: Նա դա ցույց տվեց շաբաթ օրը` «Ուիգանի» դեմ, և այն, թե ինչպես 27-ամյա ֆուտբոլիստը խաղի սկզբում կտրող փոխանցում կատարեց, կրկին ցույց տվեց, թե ինչու է Մոուրինյոն որոշել գնել նրան:

Manchester Evening News.Մխիթարյանը կարող է «վատնվել» եզրում

«Յունայթեդի» ամառային ձեռքբերումը բուռն գնահատականներ ստացավ «Ուիգանի» դեմ խաղից հետո: Սակայն, նա այդ խաղում համար 10-ի դերում էր: Իսկ ահա Դորտմունդի դեմ նա տեղափոխվեց ձախ` թողնելով Մատային, որ հարմարվի կենտրոնում` անմիջապես հարձակվող Մեմֆիս Դեպայի տակ:

Սակայն դա կարծես չաշխատեց: Մխիթարյանը խփեց միակ գոլը, սակայն նա խաղի մեծ մասի ընթացքում կտրված էր խաղընկերներից: Դա անհանգստացնող է, քանի որ նա կարող է ստիպված լինել խաղալու աջ եզրում, եթե Մոուրինյոն ուզում է Մխիթարյանին, Զլատան Իբրահիմովիչին, Ուեյն Ռունիին ու Անտոնի Մարսիալին տեսնել մեկ թիմում:

Աղբյուրը 10 բալանոց սանդղակով Մխիթարյանի խաղը գնահատել էր 6 բալով: Դա ամենաբարձր գնահատականն էր թիմի կազմում, որին արժանացել էին նաև Էրիկ Բային և Լյուք Շոուն, ինչպես նաև փոխարինման մտած Ռեշֆորդն ու Յանգը: «Անհիմն կերպով սկսելով ձախ եզրում` նա դժվարացավ ազդել խաղի վրա «քնաբեր» առաջին կեսում»:

Mirror. Մխիթարյանը մեծ մասամբ աննկատ էր

Աղբյուրը Մխիթարյանի ելույթը գնահատել է 5 բալ` նշելով. «Մեծ մասամբ աննկատ էր հարձակման գծում մինչև գոլի խփելը»

Metro. HIT-Henrikh Mkhitaryan

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տպավորեց «Ուիգանի» դեմ իր նորամուտի խաղում և շարունակեց ցույց տալ իր լավ մարզավիճակը նաև այս խաղում:

27-ամյա ֆուտբոլիստը, իհարկե, խաղում էր իր նախկին թիմի դեմ և պատրաստ էր տպավորելու:

Մխիթարյանը բավականին հարմարավետ էր զգում իրեն եզրում, սակայն ավելի լավ տեսք ուներ ընդմիջումից հետո, երբ ավելի կենտրոն տեղաշարժվեց:

Հարձակողական ոճի կիսապաշտպանը բացեց իր գոլերի հաշիվը, երբ Խուան Մատայի փոխանցումից հետո թեթև հպումով գնդակն ուղարկեց դատարկ ցանցը:


WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

Հենրիխ Մխիթարյանի գոլը հավակնում է այս մրցաշրջանի լավագույն գոլի կոչմանը

Սևիջ. «Մխիթարյանը հիանալի ձեռքբերում է»

Ժոզե Մոուրինյո. «Փորձում եմ պաշտպանել ֆուտբոլիստներին, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի եզրափակչում»

Հայտնի է՝ քանի տոմս կտրամադրվի «Այաքսին» և «Մանչեսթեր Յունայթեդին» Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղի համար

«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

«Տոտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ». հավանական մեկնարկային կազմեր

Матч ТВ-ն Մխիթարյանի մասին նոր ֆիլմում բացահայտում է, թե որտեղ է առաջին անգամ ֆուտբոլ խաղացել Հենրիխը, ինչպես է սովորել դպրոցում (տեսանյու)

Մխիթարյանը, Լինգարդը և Հերերան խոսում են ամեն ինչից, բացի ֆուտբոլից (տեսանյութ)