Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մխիթարյանը կատարյալ է Մոուրինյոյի «Մանչեսթեր Յունայթեդի» համար. ԱՊԼ պաշտոնական կայքի անդրադարձը

Դեռ մեկ ամիս կա մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտը, սակայն Պրեմիեր լիգայի թիմերն արդեն իսկ բազմաթիվ հիասքանչ նորեկներ ունեն: Նոր մրցաշրջանին ընդառաջ՝ տակտիկական վերլուծաբան Ադրիան Կլարկը ներկայացնում է, թե ինչ նոր դեմքեր կառաջարկի Պրեմիեր լիգան առաջիկա ամիսներին:

Հենրիխ Մխիթարյան

Երբ Ժոզե Մոուրինյոյի թիմերը իրենց լավագույն մարզավիճակում են, ուրեմն նրանք ունեն հզոր հարձակողական ուժ: «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչը միշտ դիտվել է որպես պաշտպանողական ոճի մարզիչ, սակայն նրա թիմերը սովորաբար հարձակման են նետվել շատ արագ ու մեծ ճշգրտությամբ: Ահա թե ինչու է Հենրիխ Մխիթարյանը խոստանում դառնալ կատարյալ ձեռքբերում:

Նա հարձակողական կիսապաշտպանի հենց այն տեսակն է, որ կօգնի «Յունայթեդին» 2016/17 մրցաշրջանում գործել այնպես, ինչպես Մոուրինյոն է ցանկանում, և նրա գոլը իր նախկին թիմի՝ «Բորուսիայի» դեմ վաղ հավաստումն էր գոլերի առջև իր մեծ պոտեցիալի:

Հայը խելացի ֆուտբոլիստ է, ով կարողանում է արագ որոշումներ կայացնել: Նա հեշտությամբ կարողանում է ընդունել գնդակը նեղ տարածություններում: Գնդակը պահելու վստահ կարողությունը և դաշտը տեսնելու ունակությունը շատ հաճախ ուղեկցում են նրան տուգանային հրապարակի կենտրոն՝ նախքան նրան հսկող ֆուտբոլիստները կկարողանան դիրքավորվել:

Երբ նա մեկնարկային կազմում է, ավելի քիչ հավանական է, որ մենք կտեսնենք ձանձրալի ֆուտբոլ, ինչին մենք ականատես էին լինում Լուի վան Գալի ղեկավարության ներքո: Նա այն ֆուտբոլիստն է, որը կարողանում է կտրուկ փոխանցում կատարել, այնուհետև արագ վազել: Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպանը հիանալի ճանապարհորդ է գնդակով, որը կարողանում է որոշիչ փոխանցումներ կատարել կարևոր պահերին:

Գերմանական ֆուտբոլում նա կարողացել է կտրուկ ու կատարելապես անկասելի գնդակներ փոխանցել պաշտպանների միջով: Մրցակիցները պետք է հատկապես զգուշանան Անտոնի Մարսյալին Մխիթարյանի փոխանցումներից: Նրանք կարող են դառնալ մահացու դուետ:

Ավելի կարևոր է, որ Մխիթարյանը ունակ է գոլեր հեղինակել «Մանչեսթեր Յունայթեդի» համար կիսապաշտպանությունից:

Մխիթարյանը և ՄՅՈՒ-ի հարձակողական գծի ֆուտբոլիստները 2015/16-ին

Ֆուտբոլիստ Գոլեր Փոխանցումներ Ստեղծած պահեր Խաղ /մեկնարկային/
Մխիթարյան (Դորտմունդ) 11 15 82 28
Ուեյն Ռունի 8 6 43 27
Խուան Մատա 6 5 53 34
Անտոնի Մարսիալ 11 4 36 29
Անդեր Էրերա 3 2 21 17
Ջեսի Լինգարդ 4 1 14 19
Էշլի Յանգ 1 2 10 11

Ունենալով հզոր հարված երկու ոտքերով էլ՝ Մխիթարյանը պարբերաբար իր բախտն է փորձելու նաև հեռու տարածությունից: Նա նաև ներխուժելու է տուգանային հրապարակ շատ ավելի հաճախ, քանի իր թիմակիցները վերջին մի քանի մրցաշրջաններում:

Որտեղ էլ օգտագործվի Մոուրինյոյի համակարգում՝ Մխիթարյանը դրական արդյունք է բերելու: Սպասում եմ, որ նա ապահովելու է թե եզրափակում, թե հարձակման եռյակին ակտիվ մասնակցություն, այն, ինչ մարզիչը պահանջում է:


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին