Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մխիթարյանը չի մասնակցի Ռումինիայի ու Լեհաստանի հավաքականների դեմ խաղերին

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել Ռումինիայի ու Լեհաստանի ընտրանիների դեմ խաղերին:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գրություն է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից», որտեղ նշված է, որ Մխիթարյանը դեռ չի ապաքինվել վնասվածքից ու պատրաստ չէ դաշտ դուրս գալուն»,- գրում է Armsport.am-ը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը հայտավորված չէր նաև «Սթոք Սիթիի» դեմ հանդիպմանը:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, թե Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից ու պատրաստ է խաղադաշտ դուրս գալ: