Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մխիթարյանը չի՞ մասնակցի «Բլեքբերն Ռովերսի» դեմ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդը» FA գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում այսօր կհյուրընկալվի «Բլեքբերն Ռովերսին»: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:15-ին:

Manchester Evening News-ը ներկայացրել է այն ֆուտբոլիստների անվանացուցակը, որոնց նկատել են Lowry հյուրանոցում: Նշենք, որ այդ անվանացուցակից բացակայում է Հենրիխ Մխիթարյանը: Ամեն դեպքում սա չի բացառում այն, որ Մխիթարյանը կարող է մասնակցել այսօրվա խաղին:

«Յունայթեդի» հաստատված հայտացուցակը.
Ռոմերո, Հենդերսոն, Ֆոսու-Մանսահ, Դարմիան, Բայի, Սմոլինգ, Ռոխո, Շվայնշտայգեր, Կերիկ, Պոգբա, Էրերա, Լինգարդ, Յանգ, Մատա, Ռեշֆորդ, Մարսիալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Մխիթարյանը մասնակցելու է այս հանդիպմանը: