Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մխիթարյանը՝ անուշադրության մատնված աստղային ֆուտբոլիստների վեցնյակում

Հեղինակավոր whoscored.com-ն առանձնացրել է 6 ֆուտբոլիստ, որ փայլում էին նախորդ մրցաշրջանում, սակայն ընթացիկ մրցաշրջանում անտեսված են:

Աղբյուրն այդ շարքում ընդգրկել է Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեին, ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Գժեգոժ Կրիխովյակին, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, «Բավարիայի» ֆուտբոլիստ Կինգսլի Կոմանին և ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Հատեմ Բեն Արֆային:

Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում whoscored-ի կողմից ստացավ 7.90 գնահատականը՝ ամենաբարձրը Բունդեսլիգայի նախորդ խաղարկությունում: Մխիթարյանը գլխավորեց գոլային փոխանցումներ կատարողների աղյուսակը(15) և 4-րդն էր որոշիչ փոխանցումներ կատարողների թվում(մեկ խաղում միջինը 2.7):

Կայքն ընդգծում է այն, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Յունայթեդի» կազմում անցկացրել է 107 րոպե՝ միաժամանակ շեշտելով, որ «Բորուսիայից» սկսում են հետաքրքրվել Մխիթարյանի ծառայություններով, թեև «Արսենալի» դեմ հանդիպմանը լավ մեկնարկը կարող է հիմք հանդիսանալ հայ ֆուտբոլիստի համար մանչեսթերյան ակումբի կազմում շատ ավելի խաղաժամանակ ստանալու համար:

6


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Խամեսի գործակալ Ժորժե Մենդեշը ավարտին է հասցրել կոլումբացու տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ»

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները