Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մխիթարյան. «Զիդանն իմ կուռքն է. չեմ բացառում, որ մի օր կարող է հանդես գամ նրա թիմում»

Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո հարցազրույց է անցկացրել իսպանական Marca-ի հետ:

-Ձեր հայրը՝ Համլետ Մխիթարյանը, վաղաժամ հեռացել է կյանքից. ինչպե՞ս է դա անդրադարձել Ձեզ վրա.

-Մեծ կորուստ էր ընտանիքիս ու հատկապես ինձ համար. ես դեռ փոքր էի: Կուզենայի՝ նա իմ կողքին լիներ: Վստահ եմ, որ նա կհպարտանար իմ ձեռբերումներով: Նա իմ հաջողությունների ու ձեռքբերումների հիմքն է եղել:

-Ձեր հայրը ևս ռմբարկուական հատկանիշներ է ունեցել: Չգիտեմ՝ տեսե՞լ եք արդյոք նրա մասնակցությամբ տեսագրություններ. եթե այո, ապա նմանություն կա՞ ձեր խաղաոճում.

-Անշուշտ, ես տեսել եմ հորս խաղը տեսագրություններով. նա օժտված է եղել խաղային անհավատալի ռիթմով ու տեխնիկայով: Կարծում եմ՝ մենք ունենք նմանություններ, հատկապես եթե խոսքը վերաբերում է խաղաոճին:

-Տիրապետում եք հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն ու պորտուգալերեն լեզուներին. ինչ-որ չափով տիրապետո՞ւմ եք իսպաներենին. ցանկանո՞ւմ եք ապագայում հանդես գալ Իսպանիայում.

-Ես դեռ չեմ խոսում իսպաներեն, սակայն ցանկանում եմ յոթերորդ լեզուն էլ սովորել(ժպտում է-խմբ.): Իսպանիայի առաջնությունն ամենաբարձրակարգ լիգաներից է: Երբեք չես կարող ասել, թե ինչ կլինի հետագայում, այնպես որ հնարավոր է՝ մի օր հանդես գամ Իսպանիայում կամ մեկ այլ տեղ:

-Հայտնի է, որ Զինեդին Զիդանը Ձեր մանկության կուռքն է եղել. կցանկանայի՞ք մի օր խաղալ նրա գլխավորությամբ.

-Զիդանը մանկուց եղել է իմ կուռքը, ու ես հիացել եմ նրա խաղով: Կարծում եմ՝ նրանից շատ բան կարելի է սերտել… Ինչո՞ւ ոչ, եթե մի օր ինձ ընձեռվի նման հնարավորություն:

-Գնդակով ամենաարագավազ ֆուտբոլիստներից եք. դա Ձեր ֆիզիկակա՞ն հատկանիշն է, թե՞ ուզում եք արագավազորդ դառնալ.

-Ժամանակակից ֆուտբոլն արհեստավարժություն ու տքնաջան աշխատանք է պահանջում: Իմ փիլիսոփայությունը տաղանդն ու կարգապահությունը համատեղելն է: Ես ամբողջությամբ նվիրվել եմ ֆուտբոլին, ապրում ու շնչում եմ նրանով:

-Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի Kicker-ի կողմից մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալը. եթե չեմ սխալվում, հարցումն անցկացվել է ֆուտբոլիստների ձայների հիման վրա.

-Ինձ համար մեծ պատիվ է Բունդեսլիգայի ֆուտբոլիստների կողմից նման պարգևի արժանանալը: Այն մեծ նշանակություն ունի ինձ համար, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց:

-Թե՛ կենտրոնական կիսապաշտպան, թե՛ որպես փլեյմեյքեր կարողանում եք խաղալ. ո՞րն է Ձեր սիրելի դիրքը.

-Ես ինձ տեսնում եմ փլեյմեյքերի դիրքում, սակայն պատրաստ եմ կատարել մարզչի տված առաջադրանքներն անկախ դիրքից:

-Դուք դարձել եք 23 գոլի ու 32 գոլային փոխանցման հեղինակ. կարո՞ղ եք բարելավել այս ցուցանիշը.

-Եթե նպատակադրվում ես, ամեն ինչ կարող ես, իսկ ես ունեմ իմ նպատակները և վճռական եմ դրանց հասնելու հարցում:

-Ինչպե՞ս Տուխելը կարողացավ նման հաջողությունների հասնել Ձեզ հետ.

-Նա բացառիկ մասնագետ է ու մեծ ստրատեգ: Նա խաղային յուրահատուկ փիլիսոփայություն ունի: Նրա հարձակվողական խաղաոճը համապատասխանում է ինձ. սա՛ է իմ հաջողության գաղտնիքը: Շնորհակալ եմ նրան իմ ուժերին հավատալու ու ինձ վստահելու համար:

-Ինչո՞ւ եք այդքան շատ ներգրավվում բարեգործական միջոցառումներին.

-Սա մի եղանակ է երկրպագուների ու հասարակության սերն իրենց վերադարձնելու, փոխադարձ վերաբերմունքի համար: Ես հաճույք եմ ստանում մարդկանց կողքին ու ինձ շատ լավ եմ զգում, երբ կարողանում եմ ժպիտ պարգևել նրանց: Օրինակ՝ տասնամյակների ընթացքում Արցախն զգալիորեն տուժել է, և ես հաճույք եմ ստանում, որ այնտեղ մասնակցում եմ բարեգործական միջոցառումների և օգնում եմ մարդկանց, ովքեր իրենց հարազատներին են կորցրել պատերազմի տարիներին: Ես ողջ աշխարհին խաղաղություն եմ ցանկանում: Բոլոր մարդիկ էլ արժանի են կյանքն ապրել լավագույն կերպով, որտեղ չկան խնդիրներ:


L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

France Football. Օբամեյանգը կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Ուսման Դեմբելեն պատրաստ է տեղափոխվել իսպանական գրանդ

«Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին» միացան «Բենֆիկայի» պաշտպանի համար պայքարին

Ֆուտբոլիստները դժգոհ են Թոմաս Տուխելից, վերջինս կհեռանա «Բորուսիայից»

Մոուրինյոն ցանկանում է Մարկո Ռոյսին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»

Օբամեյանգը հեռանում է «Բորուսիայից» և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա ՊՍԺ-ում

«Ման Սիթին» «կզոհաբերի» մեկ ֆուտբոլիստի Օբամեյանգի տրանսֆերը գնելու համար

«Հոֆենհայմը» 29-ամյա մարզչի գլխավորությամբ առաջին անգամ ՉԼ ուղեգիր է նվաճել

Խաբի Ալոնսո. «Հենրիխ Մխիթարյանի վրիպումը «Ռեալում» երկար ժամանակ չէին մոռանում» (տեսանյութ)

«Լայպցիգը» վայր է դնում զենքերը, «Բորուսիան»՝ վտանգում երրորդ տեղը

Ահաբեկչությունից հետո Բարտրան վերսկսել է մարզումները

«Բավարիայի» ծաղրական թվիթը առաջին կեսից հետո, որի համար թիմը դաժանորեն պատժվեց

«Բավարիա» – «Բորուսիա Դորտմունդ». Հայտնի են մեկնարկային կազմերը

Թոփ ֆուտբոլային հանդիպումներ, որոնք պետք է դիտել այսօր

«Մոնակոյի» «Մեծ մրցանակը» և Բուֆոնի նոր ցուցանիշը. Ինչ է ասում վիճակագրությունը